Մագաղաթ – Լույս է տեսել _ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԿՈՂՄԻ. ԱՂՎԱՆՔ, ԳԱՐԴՄԱՆ, ՈՒՏԻՔ| աշխատությունը (երկրորդ լրամշակված հրատարակություն)
28 ՕԳՈՍՏՈՍ 2021 – Մագաղաթ – պատմամշակութային կայք. Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Անհանգիստ, ծանր ու տխուր ժամանակներում ենք ապրում: Սակայն լավ ու բարի ժամանակների ակնկալիքով ու հույսով շարունակվում է գրքերի հրատարակությունը, որոնք կարող են նոր լույս սփռել ավելի քան 6-7 հազար տարվա պատմություն ունեցող Արարատի երկրին սահմանակից դարձած մոտ հարյուր տարեկան Ադրբեջան կոչվող պետության ու այդ տարածքի հնագույն բնակիչների պատմության վրա:
Լույս է տեսել _ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԿՈՂՄԻ. ԱՂՎԱՆՔ, ԳԱՐԴՄԱՆ, ՈՒՏԻՔ| աշխատությունը (երկրորդ լրամշակված հրատարակություն): Ներկայացնում եմ մի փոքր հատված գրքից. _ՈՎՔԵՐ ԵՆ ԱՂՎԱՆՆԵՐԸ ԿԱՄ ԱԼԲԱՆԱՑԻՆԵՐԸ|.
-Ադրբեջանի պատմությունը ներկայացվում է իբրև հին պատմություն ունեցող երկիր: Սեփականացվում է Ադրբեջանի տարածքում ստեղծված մշակույթը $հնագիտական իրեր, ազգագրական նյութ, բանահյուսություն%: Իսկ քրիստոնեական մշակույթը $եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր% վերագրվում է ալբանական ցեղերին, որոնց ժառանգորդ ադրբեջանցիներն իրենց են համարում:
Իսկ ուսումնասիրությունները թույլ են տալիս ասելու, որ չկա ու չի եղել աղվան կամ ալբանացի անունով ժողովուրդ, որ հայ պատմիչների հիշատակած Աղվանքը (հմմ. Վասպուրական, Լոռի, Շիրակ) և հույն-հռոմեացի պատմիչների հիշատակած Ալբանիան տարածքի անուն է և ոչ ինչ-որ էթնիկ խմբի անվանում:
Հույներն ու հռոմեացիները հայոց Աղվանք անունը հարմարեցրել են իրենց լեզվին և ներկայացրել Ալբանիա ձևով, որն այնուհետև իբրև անվանում տրվել է կովկասյան _26 լեզուների| ինչ որ միավորման:
Ի սկզբանե հայաբնակ Աղվանքը ըստ Մովսես Խորենացու իր անունը ստացել է Հայկից սերված Սիսակի քաղցր (=աղու) բնավորության պատճառով, երբ Սիսակի որդի Առանը հայոց Վաղարշակ թագավորի կողմից նշանակվել է հայոց երկրի հյուսիս-արևելյան կողմի` Կուր գետի Մեծ Դաշտի $Աջափնյա Կուր, Ձախափնյա Կուր% և այդ դաշտի լեռնակողմի՝ Կովկասյան լեռների ստորոտի կողմնակալ:
Հույն, հռոմեացի և հայ պատմիչների հիշատակած ցեղերի մեծ մասը` աղուատականները (այժմ ախտի), ղեկերը (այժմ ցախուրներ), թավասպարները (այժմ թաբասարանցիներ), լեկերը (այժմ լեզգիներ), լփնիները (այժմ լահիճներ), դիդոյները (Դիդոեթի) և այլոք կովկասյան ցեղեր են ու այսօր էլ ապրում են իրենց նախնական բնակության վայրերում` Կովկասյան լեռների հարավային ճյուղավորումների և Կասպից ծովի միջև ընկած տարածքներում` Դաղստանում ու այսօրվա Ադրբեջանի հյուսիսային շրջաններում, և կապ չունեն Աղվանքի հետ:
– Մագաղաթ – պատմամշակութային կայք.