Մագաղաթ – Է ԱՍՏՎԱԾԸ – Բավականաչափ լեզվական տվյալներ կան, որոնք հիմք են տալիս պնդելու – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մագաղաթ.am – Է ԱՍՏՎԱԾԸ

Մագաղաթ – Է ԱՍՏՎԱԾԸ – Բավականաչափ լեզվական տվյալներ կան, որոնք հիմք են տալիս պնդելու – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

28 ՕԳՈՍՏՈՍ 2021 – Մագաղաթ – պատմամշակութային կայք. Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Է ԱՍՏՎԱԾԸ

Բավականաչափ լեզվական տվյալներ կան, որոնք հիմք են տալիս պնդելու, որ հայերենի բոլոր 36 հնչյունները եղել են իմաստակիր բառեր՝ միահնչյուն բառեր: Աշխարհի որևէ այլ լեզու նման առանձնահատկություն չունի:

Սա այն աստվածատուր նախնական լեզուն է, որը մեր նախահայրերը, որպես շնորհ, ստացան Արարչից: Ստացան նաև այդ միահնչյուն բառերից բազմահնչյուն բառեր ստեղծելու և առարկաններին ու երևույթներին, ըստ նրանց էությունների, անուններ տալու գիտելիքը: Այս գիտելիքը մոռացել ենք ս. Մեսրոպ Մաշտոցի կողմից Հայոց այբուբենի գյուտից դեռ շատ առաջ:
Այդ նախնական լեզվի բառապաշարից է «Է» միահնչյուն բառը, որը նշանակում է.

– եղող, գոյություն ունեցող,
– Աստված
– Արարիչ Աստծո մականուններից մեկը, որպես միշտ եղողի:

«Է» բառն իր այս իմաստներով նույնանում է Սասնա Ծռեր դյուցազնավեպի «Տեր Կենդանի» արտահայտության հետ:

Այս միահնչյուն բառի ածանցված ձևերն են.
– Էակ = «Է-ի ստեղծած»
– Էական = «նա, ով կա, գոյություն ունի»
– Էություն = «Է-ի աստվածային որակը, որ իր մեջ կրում է ամեն էակ»։

Քրիստոնեական ժամանակներում կաթողիկոսական կոնդակների ու նամակների սկզբում դրվում էր մեծատառ Է, որ նշանակում է «Աստված, Աստծով, հանուն Աստծո»:

Այս ի՞նչ Աստված է Է-ն, որ հայտնի է միայն քրիստոնեա հայերին, բայց անհայտ է մնացյալ քրիստոնեական աշխարհին: Եղիշէ վարդապետը քրիստոնեական երրորդությունից Է-ի հետ նույնացնում է Սուրբ Հոգուն:

Հարցի պատասխանը տալիս են մ.թ.ա. III÷I հազարամյակների սեպագիր աղբյուրները:

Նախ ասեմ, որ սեպագիր բառարանները վկայում են, որ է=e միահնչյուն բառն ունի «աստված» իմաստ: Է= e ընթերցում ունի ութաթև աստղանշանից ծագած AN սեպանշանը, որը սեպագրության մեջ գործածվել է որպես «աստված» նշանակող ցուցիչ: Մասնավորապես, «աստված» իմաստն ունի նաև A=«ջուր; սերմ, որդի» սեպանշանի է=e ընթերցումը:

Երկրորդ՝ սեպագիր աստվածացուցակներում Է=E բառը բերվում է որպես դիցանուն:

Այս տվյալները վկայում են, որ «է» բառի հայերենում վկայված իմաստները շատ հին ծագում ունեն: Կարևոր է նաև նշել, որ «է» բառը և Է դիցանունը գոյություն ունեն միայն հայերենում և շումերերենում՝ վաղ սեպագրության շրջանի հայերենում:

Սակայն այս տվյալները դեռևս բավարար չեն, որպեսզի որոշենք, թե Է=E դիցանունը որ Աստծուն է ներկայացրել: Այս հարցում էլ մեզ օգնելու է Բաբելոնի սեպագիր անվանումներից մեկը:

Սեպագիր աղբյուրներում Բաբելոն քաղաքը հիշատակվում է մոտ 10 անուններով, որոնցից տարածվածը Akan diqeri = Ական Դիքերի =«աստվածների դուռ, անցք, դարպաս» անվանումն էր (ընթերցման այլ տարբերակներն են Akan Ar, Akan E):

Քաղաքի տարածված անվանաձևերից էր նաև E KI = “Է-ի տեղ, Է-ի երկիր անվանումը”: Հենց սա է Է Աստծո անվան բացահայտման բանալին:

Բաբելոնը աշխարհի հնագույն քաղաքներից է: Հին կտակարանն ասում է, թե ջրհեղեղից հետո Մասիսի ստորոտում հանգրվանած Նոյի սերունդներն են Հայաստանից իջնում Միջագետք և կառուցում Բաբելոնը:

Մ.թ.ա. II հազ. առաջին քառորդում Բաբելոնը գրավվել էր ավարառու սեմական ցեղերի կողմից: Մ.թ.ա. XVIIIդ սկզբում Հայաստանից Միջագետք արշաված Քաջանց (kassites) զորքն ազատագրում է Բաբելոնը, դարձնում Քաջանց մայրաքաղաքը Միջագետքում ու իրենց Որդի=Որդի Վառ= Արմենակ =Մարդուկ=Մարաթուկ=HAL-DI Աստծո պաշտամունքի կենտրոնը:

Բաբելոնում տիրապետող Քաջանց արքաները կրում էին Որդի Վառ Աստծո անուններով կազմված անձնանուններ: Այդ ժամանակներում արդեն Մարդուկի պաշտամունքը դրված էր միաստվածային կրոնի հիմքում:

Բաբելոնում Մարդուկի պաշտամունքի կենտրոնը կոչվում էր Առաջնորդ Որդու Տուն: Իսկ Բաբելոնի կենտրոնում կառուցված զիկուրատը (աստիճանաձև բուրգը, որի գագաթին Մարդուկի տաճարն էր) կրում էր Տուն Երկնի ու Երկրի Հիմքի: Երկնի ու Երկրի Հիմքը Մարդուկն էր՝ Հայ Աստծո ավագ որդին:

Այս տվյալներն արդեն միարժեքորեն ցույց են տալիս, որ

ա. Է Աստծո պաշտամունքը շատ հին է և Հայոց ազգային հավատից քրիստոնեությանն անցած ու պահպանված մի սրբազան բեկոր է,
բ. Է Աստվածը Տիեզերքի ու բանական մարդու Արարիչ Հայ Աստծո ավագ որդին է՝ Որդի Վառ=Արմենակ=Մարդուկ=Մարաթուկ=HAL.DI Աստվածը, ում հորից փոխանցվել են Արարիչ Աստծո և տիեզերակարգի Պահապանի ֆունկցիաները:

Է Աստծո Արմենակ, Արի, Գել/Գեղ անուններից են ծագել Հայոց արմեն, արի, գեղնի անվանումները:

Նկարում հին Բաբելոնի /մ․թ․ա․7-6դդ/համայնապատկերն է (վերակառուցում): Առջևի պլանում Բաբելոնի գլխավոր՝ Ištar=Աստղիկի դարպասն է: Քաղաքի կենտրոնում վեր է խոյանում Մարդուկի զիկուրատը:

/20 հունիսի 2018թ/

ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է – Hamlet-Martirosyan

www.facebook.com/216518851761203/photos/a.224131454333276/4296762873736760/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail