Էրդողանը պատրաստվում է Բայդենի հետ «կրիտիկական բանակցությունների»
09.09.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Էրդողանն ԱՄՆ կայցելի սեպտեմբերի 19-22-ին եւ կմասնակցի ՄԱԿ-ի ԳԱ նիստին։ Սպասվում են նաեւ Բայդենի հետ «կրիտիկական բանակցություններ», որոնց թեմատիկան չի հստակեցվում։
Էրդողանը ՄԱԿ-ի վերափոխման նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Նա գտնում է, որ Թուրքիայի կարեւորությունն այնքան է աճել, որ կարող է արդեն «բարձրագույն լիգայում» խաղալ։
Ինչպե՞ս են ԱՄՆ-ում վերաբերում Թուրքիայի հավակնություններին։ Երդմնակալությունից հետո Ջո Բայդենի առաջին որոշումներից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչումն էր։ Ամերիկյան կոնգրեսականներից մեկը, մեկնաբանելով այդ որոշումն, ասել է, որ դեռ ողջ են այմ մարդիկ, որոնք կարող են վկայություն տալ 1915 թվականին կատարվածի վերաբերյալ, եւ դա շատ կարեւոր է ապագա դատական պրոցեսների համար։ Հատուցման եւ 100-ամյա ռուս-թուրքական համաձայնությունների վերանայման ուրվականը վախեցնում է Էրդողանին։
Lragir.am-ի հետ զրույցում պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը, մեկնաբանելով Էրդողանի կողմից «դրական ազդակների» մասին լուրերն, ասել է, որ Էրդողանի իսկական նպատակները պարզ են՝ կանխել Հայաստանի կողմից տարածքների եւ փոխհատուցման պահանջը։ Եւ դրա հետ էր կապված Ղարաբաղում նրա ռազմարշավը։
Թուրքիայում չեն թաքցնում վախերը, կապված ԱՄՆ եւ Եվրոպայի քայլերի հետ, որոնք կարող են շրջել հայկական տարածքների ու կյանքերի վրա կառուցված ռուս-թուրքական սխեմաները։
www.lragir.am/2021/09/09/667148/