ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՍՆԱ ՅԱՐԽՈՒՇՏԱ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՐԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

✽ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՍՆԱ ՅԱՐԽՈՒՇՏԱ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՐԻ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ✽

16 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021 – Արտակ Նորեկյան – ՅԱՐԽՈՒՇՏԱ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՐ – ՄՇԱԿՈՅԹ:

Սիրելի հայրենակիցներ մեր ազգային հրաշափառ պարերի շարքում այսօր շատ արդիական է ՅԱՐԽՈՒՇՏԱ պարը, որը մարտական պար է համարվում, ձեր ուշադրությունն եմ ցանկանում բեւեռել այս պարի իմ ստուգաբանությանը:

Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհում կա մեր երբեմնի թագավորների թագերն ու վեհությունը խորհրդանշող մի կենդանի, որն է’ Արխարը (լեռների խոյը) :Սասնա լեռնաշխարհի մեր հայրենակիցների մարտական ոգին այս պարի հիմքում այնքան է ներդաշնակ Արխարների, խոյերի մարտական ոգուն, որ ՀԱՅԵՐՍ այդ կենդանիների գեղեցիկ մարտը դարձրել ենք պար’ Յարխուշտա:

Պիտի ասեմ նաեւ, որ մեր էպոսի հերոսի կերպարը նույնպես ներդաշնակվում է Խոյի Համաստեղության ներքո ծնունդով, մեր ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹԸ, գարնան զարթոնքի նոր տարվա երբեմնի մեր տոնի գլխավոր ԴԻՑԻ’ ՎԱՀԱԳՆԻ կերպը ՀՈՒՐ- ՀՐԱՑ խորհրդանշանով, Հրատ (Մարս) լուսատու ռազմի Դիցը’ Վահագն Վիշապաքաղը:

Նկարների մեջ պատկերային համեմատական եմ ներկայացրել խոյերի մենամարտի տեսարաններով Յարխուշտա պարի հետ, որտեղ պատկերված է նաեւ Խեթական թագավորության մի հարթաքանդակ Արծիվների տեսարանով, ուր նրանք ցուցադրում են մեր Արիական պարը, Յարխուշտան (ԱՐԽԱՐԱՊԱՐԸ, ԽՈՅԱՊԱՐԸ), որտեղ նրանց գլուխները հարդարված են խոյի, Արխարի եղջյուրներով, իսկ նրանց ականջները սրված ունկնդրում են մեր չքնաղ զուռնա դհոլի ռիթմիկ երաժշտությունը, Յարխուշտա պարաշարժումների ցուցմամբ:

Սասնա տարազը ցուցում է խոյի բրդից կարված “ժիլետները” պարողների կրմամբ, բնության մեջ խորհրդանշող խոյերի մենամարտը հանուն իր ընտանիքի ձեւավորման եւ պաշտպանման համար, որը դարձավ մի անկրկնելի օրինակ Յարխուշտա պարի տեսքով, այն հասել է մեզ հազարամյակների խորքից:

Իմ նախորդ հոդվածների մեջ ես նշել եմ Արխարի մասին, եւ Եղջյուրների խորհրդի մասին, նաեւ հայոց Թ-տառի ստուգաբանության մասին, որոնք նույն խոյ- Արխարի խորհուրդն ունեն: Եւ ուրեմը թող միշտ հնչի մեր Յարխուշտան հար-հարատեւ, սերնդից սերունդ փոխանցվելով:

Հոդվածի բացահայտումների եւ ստուգաբանության հեղինակ Արտակ Նորեկյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail