Ներկայացնում եմ շատ կարևոր, փոքր հատված <Պատմություն հայոց արևելյան կողմի. Աղվանք, Գարդման, Ուտիք> գրքից – Տերյան Անժելա
03 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021 – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԷՐ:
Տերյան Անժելա
Ներկայացնում եմ շատ կարևոր, փոքր հատված <Պատմություն հայոց արևելյան կողմի. Աղվանք, Գարդման, Ուտիք> գրքից:
Հույն ու հռոմեացի պատմիչների վկայությունները Կուր գետը Հայքի և Ալբանիայի (Աղվանք) միջև սահման լինելու մասին:
Հույն պատմիչ Ստրաբոնը (մ.թ.ա. 1-ին դար) իր <Աշխարհագրություն> աշխատության մեջ մանրամասն նկարագրում է Հայքի գետերը, լեռները, գավառները, նրանց բնական սահմանները և այլն: Ստրաբոնը լավ պատկերացում ունի Մեծ Հայքի սահմանների մասին /311.206 կմ2/, որը վավերացվել էր հայոց արքա Տրգրան Մեծի ու հռոմեացի զորավար Պոմպեոսի միջև մ.թ.ա. 66 թ. Արտաշատում կնքված դաշնագրով: Խոսելով Հայաստանի հյուսիս-արևելան կողմի սահմանների մասին, Ստրաբոնը գրում է. <Խորզենեն /հայկական գավառ Կուր գետի ակունքների շրջանում, հետագայի Կղարջք գավառը/ և Կամբյուսենեն /Կամբեճան/ ամենահյուսիսայինն են և առավել ձյունառատ, որոնք սահմանակցում են Կովկասյան լեռներին և Իբերիային ու Կոլխիսին: …Հայքը մասամբ իրենից ներկայացնում է հարթավայր, մասամբ էլ լեռնային երկիր, ինչպիսին է Կամբեճանը, որտեղ հայերը սահմանակից են միաժամանակ իբերներին ու ալբաններին| (Ստրաբոն, XI, գլ. 14, 4):
Ստրաբոնը խոսելով բուն Հայքի բերրի հովիտների մասին, նկարագրում է բարեբեր հովիտ Սակասենե գավառը /այժմյան Գանձակի շրջանը/, որը սահմանակից է Կուր գետին: Ինչպես տեսնում ենք Ստրաբոնը Սակասենեն՝ Գանձակի գավառը համարում է Հայքի մաս, իսկ Կուր գետը՝ սահման Հայքի և Ալբանիայի միջև: Ավելի ուշ <Աշխարհացույցում> /VII դար/ Շակաշենը /Շիկաշեն, Սակասենե/ հիշատակվում է որպես Ուտիքի գավառներից մեկը:
Հռոմեացի պատմիչ Պլինիոսը (մ.թ, 1-ին դարի 2-րդ կես) թվարկելով Կովկասյան ժողովուրդներին` գրում է. <նեղուցի հեռավոր ծայրում ապրում է սկյութական ուդինի ժողովուրդը, նրանց հետևում` ալբանները, որոնք ըստ ավանդության սերում են Յասոնից:…Այդ ցեղը (ալբան), ցրված է Կովկասյան լեռներում, հասնելով մինչև Կուր գետ, Հայքի և Իբերիայի սահման…> (Պլինիոս, գիրք V, գլ. 13):
Պլինիոս Ավագը (մ.թ. 1-ին դարի 1-ին կես) նույնպես հիշատակում է Կյուրոս /Կուր/ գետի ափին ապրող սակասենների /Շակաշեն, Շիկաշեն/ մասին: Մեծ Հայքի սահմանների մասին պատմիչը գրում է. <Իր ձախ կողմում /Մեծ Հայքը/ լայնությամբ տարածվում է մինչև Կյուրոս (Կուր) գետը, անցնելով Արաքս գետից այն կողմ| /Պլինիոս Ավագ, գիրք VI, գլ. IX/:
Ենթադրվում է, որ Հայքի մասին գրելիս, Պլինիոս Ավագն օգտվել է Հեկատեոս Միլեթացու (մ.թ.ա. 6-րդ դար) քարտեզից: Իսկ Պտղոմեոսի /II դար/ հայտնի <Աշխարհագրություն> աշխատության /VI, XI, 3/ հիման վրա կազմված հայտնի քարտեզներում Հայքի ու Ալբանիայի միջև իբրև սահման նշվում է Կուր գետը:
Տերյան Անժելա