
18 ՅՈՒՆՈՒԱՐ 2016
Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների խնդրանքով անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի: Այս մասին հայտնում են ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:
«Չավուշօղլուի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Թուրքիան, խախտելով միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները, շարունակում է նախապայմաններ դնել: Դա անընդունելի է և դատապարտելի: Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, կցանկանայի հատուկ ընդգծել, որ Թուրքիան այնտեղ անելիք չունի և չի կարող ունենալ:
ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:
Hayernaysor.am
http://hayernaysor.am/





