Նիկո՛լ, հազար տարի էլ ապրես, մեկ է՝ Սադաթ չես դառնա, ոչ էլ թշնամուդ անունը Մանահիմ Բեգեն է – Աբրահամ Գասպարեան
20 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021 – Աբրահամ Գասպարեան:
Նիկո՛լ, հազար տարի էլ ապրես, մեկ է՝ Սադաթ չես դառնա, ոչ էլ թշնամուդ անունը Մանահիմ Բեգեն է։ Քեզ չեն ընդունելու Մեջլիսում, եթե փորձես ծածուկ գնալ այնտեղ ու ձախողակ շոումենի քո էությամբ, խաղաղության գորշ աղավնի խաղաս։
Դու քո էժան գավառականությամբ կարծում ես, որ նեոօսմանիզմի կնքահայրը չի հասկանում արածդ։ Հերթական խայծն է տալիս, որ անվտանգային բարդագույն դրության մեջ հայտնված Հայաստանը պոկի Ռուսաստանից ու Իրանից, մեն-մենակ թողնի պանթյուրքիզմի գեոաաղաքական ռինգում։
Դու տալու ես միջանցք, ստանալու ես՝ տնտեսական, հետախուզական ու քաղաքական ռիսկային ինտերվենցիա։
ՀԳ-1. Մեկ է՝ նոբելյան չես ստանալու։
ՀԳ-2. “Թշնամուդ քեզ ավելի մոտ պահիր” արտահայտությունը վաղուց կենաց է դարձել, հնամենի է, ոչ մոդայիկ։ 21-րդ դարում ավելի բովանդակային ու խորքային ասացվածքներ ու քաղաքականություն կա։ Այնպես որ՝ ագիտպրոպիդ ասա, թող փոխեն բառապաշարը, ոճն ու մոտեցումը։
ՀԳ-3. Քանի որ կիսագրագետ ես ու ընթերցել չես սիրում, առաջարկում եմ քո ինտելեկտին հարիր աղբյուրագիտությանն ապավինես՝ Վիկիպեդիային։
Այնտեղ որոնի՛ր Խալեդ Ալ-Իսլամբուլի անուն-ազգանունը։
Մանկամիտ քայլքդ, գաճաճ միտքդ վերջում այդ մարդու մոտ է քեզ տանելու…