Անկարայի եւ Բաքվի պատկերացրած ապաշրջափակումը կարող է հեզասահ չընթանալ. Շահան Գանտահարյան

Անկարայի եւ Բաքվի պատկերացրած ապաշրջափակումը կարող է հեզասահ չընթանալ. Շահան Գանտահարյան

27 սեպտեմբերի, 2021, Վերլուծական

Անկարայի եւ Բաքվի պատկերացրած ապաշրջափակումը կարող է հեզասահ չընթանալ այն պարզ պատճառով, որ այն արդեն վերածվել է տարածաշրջանային թեժ օրակարգի, որի նկատմամբ շահագրգռվածությունը միայն եռակողմ հրադադար ստորագրողներով չի սահմանափակվում։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարա-Երեւան հարաբերությունների հաստատման ի՞նչ նոր ազդակներ են տեսանելի, նմանատիպ պատասխան տվեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Ապաշրջափակման նկատմամբ կան աշխարհաքաղաքական տարատեսակ ընկալումներ: Կարծում եմ, որ նոյեմբեր 9-ի հրադադարի պայմանավորվածության 9-րդ կետի փակագծերը սկսել են բացվել․ նկատենք, որ արցախյան հակամարտության փաստաթղթերից միակն է, որտեղ հակամարտության գերակա ուղղությունը ոչ միայն դուրս է գալիս Արցախ- Ադրբեջան հորիզոնականից, ոչ միայն վերածվում է Հայաստանի Հանրապետություն- Ադրբեջան խնդրի, այլ տարածվում է տարածաշրջանի վրա»,- նշեց Գանտահարյանը:

Նրա խոսքով՝ ապաշրջափակում հասկացության տարբեր ընկալումներ կան տարածաշրջանում գլխավոր խաղացողների մոտ։ Որոշակի առումով Իրանի մեկուսացում է տեսանելի, Վրաստանի մենաշնորհի վերացման միտում կա՝ այլընտրանքային ճանապարհների բացման տեսքով, նաև՝ հայկական կողմի համար ոչ ընդունելի «Զանգեզուրյան միջանցք»-ի մասին Անկարայից արված հայտարարությամբ։

«Անկարայի խանդավառությամբ առաջ եկած վեցյակի հարթակը Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն է հետապնդում: Խառնվել են տարբեր շահագրգիռ կողմերի շահերը։

Ի տարբերություն պրոտոկոլների ժամանակահատվածի աշխարհաքաղաքական պայմաններին, երբ կար միջազգային ընտանիքի ,գլխավոր խաղացողների ընդհանուր կոնսենսուս , այս դեպքում թվում է, որ շահագրգիռ կողմերի պատկերացումներն այլ են»,- եզրափակեց նա:

artsakhpress.am/arm/news/150915/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail