Հայաստանի քաղաքական ղեկավարության համարժեքությունը կասկածի տակ է դրվում միջազգային դերակատարների կողմից

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ - ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Հայաստանի քաղաքական ղեկավարության համարժեքությունը կասկածի տակ է դրվում միջազգային դերակատարների կողմից

Ոչ միայն միջազգային դերակատարներու կողմէ, նախօրօք ալ հայկական սփիւռքի մեծամասնութեան կողմէ – Լուսաւոր Աւետիս:

28.09.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Հինգերորդ անգամ Հայաստանի ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը չընտրեց փոխնախագահ՝ մեկ շաբաթ էլ «թայմ-աութ» վերցնելով, միայն թե չքննարկի անվտանգության հրատապ խնդիրները:

Հայաստանը գտնվում է տարածաշրջանային գործընթացների էպիկենտրոնում, ինչին չի արձագանքում ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ խորհրդարանը: Իշխանություններն ու այսպես կոչված խորհրդարանական ընդդիմությունը վաղուց կոնսենսուսի մեջ են հիմնական հարցում՝ ոչինչ չանել, չքննարկել հրատապ խնդիրները և չնկատել այն, ինչ կատարվում է շուրջը:

Մինչդեռ տեղի են ունենում չափազանց կարևոր իրադարձություններ.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 2022 թվականի ԱՄՆ պաշտպանական օրենքում ներառել է հինգ հայանպաստ դրույթներ, ներառյալ Բաքվի ռազմական հանցագործությունների հետաքննության անհրաժեշտության և Արցախյան պատերազմին Թուրքիայի մեղսակցության մասին կետերը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի է ունեցել Հայաստանի և Բաքվի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, կոչեր են արվում վերսկսել Մինսկի գործընթացը:

Ալիևը դիմել է Հայաստանին ՝ «միջանցք բացելու», «Սահմանադրությունը փոխելու» և խաղաղության պայմանագիր կնքելու կոչով (այլևս խոսք չկա սահմանազատման և սահմանագծման մասին), վերջնագրային տոնով:

ԱՄՆ -ն և Ֆրանսիան խոսել են Արցախյան չլուծված հակամարտության և կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին:

Բայդենը չի ընդունել Էրդողանին, ով Ռուսաստան է մեկնում հանդիպելու Պուտինի հետ, ով պատրաստ է հանդիպել Էրդողանի հետ անձամբ, այլ ոչ թե տեսակապի միջոցով, որը պետք է ընդգծի հարաբերությունների «վստահելիությունը»:

Վրաստանը հարթակ է առաջարկել տարածաշրջանային բանակցությունների համար, դիմավորելով ՆԱՏՕ-ի 5 նավեր Սև ծովում:

ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Արցախում հումանիտար խնդիրների վերաբերյալ: Վեհաժողովը նշել է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միացել են Եվրոպայի խորհրդին՝ պարտավորվելով հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: «Այսպիսով, 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը այդ պարտավորությունների խախտում է և պահանջում է պատշաճ քննարկում Եվրոպայի խորհրդի կողմից», ասվում է բանաձևում:

Իրանի դեսպանատունն արդեն ուղիղ տեքստով հայտարարել է, որ Հայաստանը պետք է ցույց տա՝ արդյոք ունակ է տարածաշրջանային խոշոր նախագծերի:

Հայաստանի քաղաքական ղեկավարության համարժեքությունը կասկածի տակ է դրվում ոչ միայն Իրանի, այլև միջազգային այլ դերակատարների կողմից:

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ Մենք Հայ ենք ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

www.lragir.am/2021/09/28/671171/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail