Դաշնակցութեանն արատաւորելու՝ կառավարութեան ղեկավարի նորագոյն փորձը վիրաւորանք է ոչ միայն ՀՅԴ-ին, այլև Իրանին․ ՀՅԴ Բիւրօ

Here is an ancient world map in the Italian city of Rome, showing neither today's Azerbaijan nor the Ottoman Empire and Republic of Turkey.

Դաշնակցութեանն արատաւորելու՝ կառավարութեան ղեկավարի նորագոյն փորձը վիրաւորանք է ոչ միայն ՀՅԴ-ին, այլև Իրանին․ ՀՅԴ Բիւրօ

05 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի յայտարարութիւնը տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերեալ ԱԺ-ում ներկայացրեց ՀՅԴ Բիւրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Արմէն Ռուստամեանը։

ՀՅ Դաշնակցութեան Բիւրօն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին։ Այս ուղղութեամբ չափազանց ուշագրաւ են անցած շաբաթներին Իրանի Իսլամական Հանրապետութեան հրապարակած դիրքորոշումները և կատարած քայլերը՝ տեղի ունեցող իրադարձութիւնների վերաբերեալ՝ երկրի հիւսիսարևմտեան հատուածում, որը սահմանակցում է Հայաստանի Հանրապետութեանը, Արցախի բռնազաւթուած տարածքներին ու Ադրբեջանին։

Իրեն հարևան գրեթէ բոլոր տարածաշրջանները՝ Արևելեան Միջերկրածովքից մինչև Հարաւային Կովկաս և Մերձաւոր Արևելք ապակայունացնող և ռազմական բախումներ հրահրող Թուրքիայի Հանրապետութիւնը, այժմ էլ Ադրբեջանի միջոցով է փորձում իր ռազմավարական դիրքերը բարելաւել Կասպից ծովի աւազանում և Իրանի հիւսիսային հատուածում։ Թշնամական որոշ շրջանակներ նոյնիսկ բացայայտ ակնարկում են Իրանում միջ-էթնիկ բախումներ հրահրելու հեռահար նպատակների մասին։

Արցախի Հանրապետութեան նկատմամբ սանձազերծուած և պատերազմական յանցագործութիւններով ուղեկցող ագրեսիայի ընթացքում ու ի հետևանք դրա՝ ադրբեջանաթուրքական տանդեմին յաջողուել է Հարաւային Կովկասը մտցնել աշխարհաքաղաքական սակարկութիւնների նոր յորձանուտի մէջ և էապէս վտանգել տարածաշրջանային անվտանգութիւնը։ Ադրբեջանաթուրքական այս արկածախնդրութիւնը նախ և առաջ ուղղուած է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և աւանդաբար այս տարածաշրջանում քաղաքական ազդեցութիւն ունեցող պետութիւնների դէմ։ Ըստ հաւաստի տարբեր հրապարակումների՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի գրաւեալ տարածքներում պահել «ծայրայեղ-իսլամիստ» վարձկանների, ինչպէս և ռազմական հնարաւորութիւններ տրամադրել այլ ուժերի։

Տարածաշրջանային անվտանգութեան հերթական խաթարումը չի՛ կարող վերաբերուել միայն Հայաստանին։ Հետևաբար, ողջունում ենք տարածաշրջանային անօրինական և վտանգաւոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարութեան ռազմաքաղաքական կամքը։

Հայաստանի ղեկավարումը դեռևս իրականացնող իշխանութեանը խստօրէն զգուշացնում ենք՝ փորձ չանե՛լ երկիրը մատնելու հերթական կապիտուլացիային և փորձ չանե՛լ դաշնակիցների հետ յարաբերութիւններ հաստատել «առևտրի» տրամաբանութեամբ։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը արատաւորելու՝ ՀՀ կառավարութեան ղեկավարի նորագոյն փորձը վիրաւորանք է ոչ միայն ՀՅԴ-ի հասցէին, որ միշտ գործել է հայ-իրանական յարաբերութիւնների սերտացման ուղղութեամբ, այլ նաեւ Իրանին, որին մէկ յօդուածի հիման վրայ դիրքորոշում ճշտելու վերագրում է արւում։

ՀՅ Դաշնակցութիւնն իր ամբողջ կարողականութեամբ՝ Հայրենիքում և Սփիւռքում, այդ թւում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցով և միջազգային քաղաքական յարաբերութիւնների ճանապարհով շարունակում է աշխատանքներ տանել հայ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան և ադրբեջանաթուրքական տանդեմի յանցագործ մտադրութիւնների իրականացումը կանխելու ուղղութեամբ։

ՀՅԴ ԲԻՒՐՕ

5 հոկտեմբեր 2021

horizonweekly.ca/en/դաշնակցութեանն-արատաւորելու՝-կառավա/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail