Ռուսաստանը դեմ չէ տարածաշրջանում «սահմանների փոփոխությանը»․ Լավրովը լռեց
06.10.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ համատեղ ճեպազրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի վերջին զորավարժությունները, ասել է․ «Ռուսաստանը դեմ է ռազմական գործունեության ընդլանմանը և դեմ է նրան, որ որոշ զորավարժություններ սադրիչ բնույթ էին կրում»:
Աբդոլլահիյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Իրանը չի հանդուրժի Կովկասում աշխարհաքաղաքական և քարտեզի փոփոխությունները: «Մենք մտահոգություններ ունենք տարածաշրջանում ահաբեկիչների եւ սիոնիստների ներկայության վերաբերյալ», ասել է նախարարը:
Լավրովը չի մեկնաբանել իրանցի գործընկերոջ հայտարարությունները և չի ասել, թե արդյոք Ռուսաստանը կհանդուրժի տարածաշրջանի սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունները։
Իրանը բացահայտ հայտարարում է, որ «միջանցքները» բերում են մեկ բանի ՝ «տարածաշրջանում սահմանների փոփոխության»: Ի նկատի ունեն, որ իրանական սահմանի երկայնքով Հայաստանի տարածքով ռուս-թուրքական «միջանցք» բացելու փորձերը նշանակում են «աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություն»:
Լավրովը լռել է։ Ընդհանրապես, Ռուսաստանը ոչ մի անգամ չի հայտարարել ՀՀ տարածքային ամբողջականության մասին։ Փոխարենը, նա խոսել է 3+3 ձեւաչափի մասին որպես ռուսական նախաձեռնություն, ինչպես «միջանցքը»։

www.lragir.am/2021/10/06/673102/