Օր առ օր ապրում ենք միայն մի բանի համար, էլի մի անգամ տեսնենք մեր Ազգին Միասնական։ Միասնություն, Ազգային գաղափարները դարձել են լոկ բառեր ապազգային ուժերի համար։
11 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021 – Ֆէյսպուքեան էջէր:
Թշնամին նենգ է ու խորամանկ, թշնամին միայն սահմանում չէ, թշնամին թափանցել է սահմանից ներս։
90-ականներից այս կողմ սպասել ենք այն պայքարին, որը մեզ հնարավորություն կտար շարունակել մեր հայրերի ու եղբայրների կիսատ թողած գործը, բայց այսօր կանգնած ենք մեր հայրենիքի, մեր Արցախի կորստի առջև։ Մի բռունցք դարձած ազգս բաժանել են կտոր կտոր են արել։
Երբեմն զրուցում եմ մեր ծերունի զինվորների հետ։ Իրար հետ զրուցում ենք այն օրերի մասին, երբ հավատը մեր վահանն էր, պայքարը մեր սուրը եվ թե ինչպես մեր ազգը մի բռունցք դարձած քրտինքով և արյունով ձեռք բերեց անկախություն և ազատագրեց Արցախը։
Մեզանից Շատերը կորցրեցին ամեն ինչ։ Մեզանից շատերը կորցրեցին իրենց աչքի լույսը։
Երբեմն Մտածում եմ, որ դեռ կտեսնեմ այն օրը, երբ սեղանի շուրջ նստած մեր երեխաներին ու թոռներին կպատմենք փշուր եղած մեր ազգի ոգու վերականգնումը եվ թե ինչպես պայքարեցինք ընդդեմ ներքին և արտաքին թշնամու եվ հաղթեցինք։
Ապրել եվս մեկ օր հանուն վաղվա պայքարի։ Ցավը, որ շատերին հասցնում է խենթության, մեզ հիշեցնում է, որ թաքնվել չենք կարող։ Հանձնվել չկա։
Ավելի լավ է Ապրել մեկ օր, Հանուն մեզանից վեր գաղափարի, Հանուն վաղվա պայքարի, քան թե մի ամբողջ կյանք թաքնվել հազարավոր պատճառների հետևում ։ 90-ականներին մեզ զրկեցին հացից, բայց չընկրկեցինք, մեզ զրկեցին կյանքից, բայց շարունակեցինք ապրել, մեզ թալանեցին, բայց կարողացանք քարից հաց սարքել, հողը քրտինքով ջրել։
Տուն, Օջախ, Ընտանիք, Հայրենիք, դարերի կորցրած երազանք, որը դարձավ իրականություն։
Ես չգիտեմ ինչ է կատարվում ամեն մի հայի հոգու խորքում, բայց մի բանում վստահ եմ, որ մենք չենք կարող թաքնվել։
Ինչպե՞ս պայքարել, երբ ամեն ուր հարվածում են քեզ։ Ինչպե՞ս կռվել մի թշնամու դեմ, որը ստվերում է։
Ինչպե՞ս ճեղքել պաշարումը, որը իրականացվում է ընդդեմ մեր ազգի։
Մեր երկրում, մեր տան մեջ, մեր պապական, հայրական օջախում մեզ գերության մեջ են պահում։
Հողի համար կռվող հայը հող չունի իր հայրենիքում, եղածն էլ ծախում են թշնամուն։
Ասում են, որ լռությունը երբեմն ամենա մեծ հանցանքն է, երբ անպատիժ ես թողնում ավազակին, դավաճանին ու թշնամուն։
Ինչ անենք?
Ազգային Միասնություն։ Ամբողջը պետք է դառնան մեկ, մեկը պետք է դառնա ամբողջ։ Սա է բանալին մեր կապանքների, որը կտանի մեզ Ազգային Ազատության։
Անցյալի ուրվականները հետապնդելու են մեզ, քանի դեռ չկա արդարություն հայի համար։
Անցյալի ստվերներ դարձել են ուրվականներ։ Տղերքին հող ենք պարտք, Տղերքին հաղթանակ ենք պարտք, մեր ապագա սերունդներին ազատ ու անկախ հայրենիք ենք պարտք։ Դու եվ Ես թաքնվել չենք կարող։
Մենք հացի կարոտ չենք, մենք հողի կարոտ ենք։ Մեզ հացի կարոտ դարձրեցին, որ հողը ծախեն, Բայց այդպես էլ չհասկացան, որ այլևս թույլ չենք տա հայրենիքի կորուստ։ Մենք ծարավ ենք պայքարի։ Մենք ծարավ ենք վրեժի։ Մենք ծարավ ենք արդարության։ Մենք ծարավ ենք կյանքի։ Մենք ծարավ ենք հաղթանակի եվ մոտ է օրը, երբ կհագեցնենք մեր ծարավը։
Շարժվենք, ոտքի կանգնենք ազգովի։
Ընդունում ենք դավաճանների եվ թշնամիների կողմից մեզ նետած ձեռնոցը։ Մարտը ընդունված է։ Մենք կկռվենք հանուն կյանքի, դուք կկռվեք հանուն մահվան։
Միեւնույնն է հայեր ջան Ես եվ Դու թաքնվել չենք կարող և միտք էլ չունենք թաքնվելու։
