PKK-ի դեմ հարձակում սկսած թուրք զինվորների դեմ դուրս են եկել քուրդ կին զինյալները
06.09.2015
Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Գելիյե Դոսկի կոչվող տեղանքում թուրք զինվորականները խոշոր գործողություններ են սկսել PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալների դեմ։
Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ Հաքքարիի Գելիյե Դոսկիի ուղղությամբ առաջացող թուրք զինվորականների դեմ դուրս են եկել PKK-ի YJA-Star կին զինյալների ջոկատները։
Նշվում է, որ վերջին 3 օրվա ընթացքում թուրքական զինուժը մի քանի անգամ փորձ է արել մտել Գելիյե Դոսկի, սակայն քուրդ կին զինյալները կատաղի դիմադրություն են ցույց տվել եւ կասեցրել առաջխաղացումը։
Ըստ քուրդ զինյալների, թուրքական ուժերը հարձակումների ընթացքում տվել են 5 սպանված։
Լուրեր Հայաստանից – NEWS.am