Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի որոշ հատվածներում

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի որոշ հատվածներում

13-10-2021 | Հայաստան |

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեսանյութ է տարածել, որտեղ ներկայացնում է Մ-2 միջպետական ճանապարհի կմ 150+700 – կմ 167+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս հատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Զառիթափ, Սարավան բնակավայրերի մոտով։

Կապալառու կազմակերպությունն է «Վայքի ՃՇՇ»-ն ՓԲԸ։

Մոտ 17 կմ երկարությամբ ճանապարհի վրա իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա վերջին։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

nt.am/am/news/307344/?fbclid

Facebooktwitterredditpinterestlinkedinmail