Ապագայի հարևանները տիեզերքում են. այլմոլորակայինների գալուստը. «Էվոլյուցիա»

Ապագայի հարևանները տիեզերքում են. այլմոլորակայինների գալուստը. «Էվոլյուցիա»

19 Հոկտեմբերի, 2021,

Էլիզա Մխիթարյան

«Տիեզերքում մենք մենակ չենք»,—այս վարկածը շրջանառվում է շատ վաղուց, այն ժամանակներից, երբ դեռ մարդու համար սովորական ֆիզիկական երևույթները թվում էին վերերկրային։ Ժամանակի ընթացքում այն գաղափարը, որ Երկրից բացի կան նաև այլ մոլորակներ, որտեղ կյանք կա, վերածվեց հետազոտության մի ճյուղի, որն անվանվում է ուֆոլոգիա` Unidentified Flying Object «UFO, հայերեն ՉԹՕ հապավումից ծնվելով։ Այսօր աշխարհում մի շարք ուֆոլոգներ և աստղագետներ կան, որոնք զբաղվում են տիեզերքում այլ քաղաքակրթությունների որոնումներով։

1960-ական թվականներից տիեզերքում սկսվեցին ռադիոլսումներ, որոնք շարունակվում են մինչ օրս։ Այդպիսի ռադիոլսումներն որևէ արդյունք մինչ օրս չեն տվել։ Աստղագետ Արեգ Միքայելյանի խոսքով` սա դեռ չի նշանակում, որ տիեզերքում ոչ ոք չկա, որպեսզի արձագանքի մեզ։ Ռադիոալիքի երկարությունը միգուցե բավարար չէ և առհասարակ ամենայն հավանականությամբ այլ քաղաքակրթություններ կան ոչ թե Երկիր մոլորակից, այլ Արգեակնային համակարգից դուրս․

«Ռադիոհետազոտություններն արդյունք չտվեցին և գիտնականները հասկացան, որ արտերկրային քաղաքակրթությունները այլ տեղում պետք է փնտրեն, այն ժամանակ մտածում էին, որ Մարսի վրա կարող են լինել նրանք։ Գիտությանը պարզ դարձավ, որ նմանատիպ քաղաքակրթություններ պետք է փնտրել Արեգակնային համակարգից դուրս։ Թեպետ մեր Արեգակնային համակարգի մոլորակներում չի բացառվում, որ կարող են որոշ կենդանի միկրոօրգանիզմներ հայտնաբերվել, որովհետև նրանց գոյությունը լիովին կարող է հնարավոր լինել, պայմանները կան, դա ապացուցված է»,-ասում է Արեգ Միքայելյանը։

Այլմոլորակայինների գոյությունը տիեզերքում չի բացառում նաև ֆիզիկոս զրուցակիցս՝ Լիլիթ Եգանյանը, սակայն գիտական տեսանկյունից որևէ ապացույց դեռևս չկա․

«Գիտական բացատրություններ չկան, ուսումնասիրություններ արվել են, բայց արդյունք դեռևս չկա։ Մարդիկ դեռևս հեթանոսական շրջանից են մտածել այլ քաղաքակրթությունների մասին։ Հին ժամանակներում յուրաքանչյուր փոքրիկ աստերոիդի անկում ստիպել է մարդկանց այս մասին մտածել։ Հիմա գիտնականները ձգտում են գալակտիկայից դուրս ուսումնասիրություններ սկսել և այնտեղ փնտրել այլ քաղաքակրթությունների, բայց դա էլ դեռ անհնար է»,-ասում է Լիլիթ Եգանյանը։

Պատմությունները, որ մարդիկ տեսել են այլմոլորակայինների կամ, այսպես ասած, թռչող սարքերի, հազարավոր են։ Ուֆոլոգիան ասում է, որ արտերկրային քաղաքակրթությունների ներկայացուցիչները չունեն մարդկային կերպարանք և տարբերվում են մեզնից։ Այս կարծիքին է նաև աստղագետ զրուցակիցս՝ Արեգ Միքայելյանը․

Շարունակութիւնը կարդալ

armradio.am/2021/10/19/ապագայի-հարևանները-տիեզերքում-են-այլ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail