Սփյուռքը ակնդետ հետևում է հանցավոր խմբի շուրջ բացահայտումներին

HRABARAG-KHOUMP
19 ՅՈՒՆՈՒԱՐ 2016
Ազգային անվտանգության մարմինների բացահայտումներին հետեւում են նաեւ սփյուռքում։

Բանն այն է, որ Արթուր Վարդանյանը շատերի հետ է հանդիպել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում, տարբեր խոստումներ է տվել, փորձել է միջոցներ ներգրավել իր ծրագրերի իրագործման համար։

Մեզ հայտնի դարձավ, որ Սփյուռքի գործիչները պատրաստվում են հեռուստակամուրջ կազմակերպել՝ ԱՄՆ-Գերմանիա-Երեւան, որի ընթացքում մարդիկ կարտահայտվեն Վարդանյանի գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ կշոշափվի հայտնի գործիչների, այդ թվում՝ Գառնիկ Մարգարյանի կալանավորման հարցը, որն Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության անդամ է կամ, ինչպես իրենք են ասում, Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանի նախագահը։

Նյութի աղբյուրը՝ http://hraparak.am/?p=99914&l=am/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail