Դուք ի՞նչ բանակցող՝ դուք թշնամու հետ օպերատիվ կապով շփվող եք. Կոշիկ լիզող եք. Աննա Մկրտչյանը՝ իշխանություններին

Աննա Մկրտչյան «Պատիվ ունեմ» խմբակցության կին պատգամավոր

Դուք ի՞նչ բանակցող՝ դուք թշնամու հետ օպերատիվ կապով շփվող եք. Կոշիկ լիզող եք. Աննա Մկրտչյանը՝ իշխանություններին

26 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Այսօր ՀՀ-ում իրավիճակը պահանջում է հրատապություն, ողջախոհություն և հայրենասիրություն՝ հատկանիշներ, որոնք չունեն այսօր բանակցողները, իրենց ռազմաքաղաքական հրամանատար համարողները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ իշխանությունը գործելու փոխարեն ամենուր մեղավորներ են փնտրում, երկիրը պաշտպանելու փոխարեն՝ բանավոր համաձայնությամբ այն հնաձնում թշնամուն:

Ըստ պատգամավորի՝ այդ ամենն ուղեկցվում է հայ հանրությանը խաբելու և մոլորեցնելու փորձերով:

Նկատելով, որ իշխանությունները հայտարարում են սահմանազատում և սահմանագծում իրականացնելու պատրաստակամության մասին՝ Մկրտչյանը հարց ուղղեց իշխանություններին, թե ինչո՞ւ են շտապում, երբ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի համաձայնագրի հիմնական կետերը չի պահպանել:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ամբողջությամբ սարսափի մասին էր, միայն երկու հուսադրող փաստ կար՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են և գերիների անհապաղ վերադարձը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հարցնելով, թե իշխանությունները դրանից որն են թշնամուն պարտադրել:

«Դուք ի՞նչ բանակցող՝ դուք թշնամու հետ օպերատիվ կապով շփվող եք, դուք թշնամու զանգով, բանավոր պայմանավորվածությամբ հայրենիքն անկլավ անվանող ու հանձնող եք, երեւի ձեր բառապաշարով ասեմ՝ կոշիկ լիզող եք»,-ասաց Աննա Մկրտչյանը:

Նա պնդեց, որ մոտավոր պատկերացնում է, թե ինչպես են իշխանությունները նստում բանակցային սեղանի շուրջ և հարցնում, թե ում, ինչ և ինչքան է պետք Հայաստանից, որ տան միայն թե աթոռներից իրենց չզրկեն:

Նա հայտնեց, որ ժողովրդին չպետք է խաբել, թե դրանից է կախված խաղաղությունը, քանի որ աշխարհում բազմաթիվ են օրինակները, երբ պատերազմ չտեսած հարևանները տասնամյակներով սահմանազատում են անում:

Աննա Մկրտյանի խոսքով՝ Հայաստանը որպես պետություն երբեք չի ունեցել համաձայնություն Ադրբեջանի հետ սահման գծելու վերաբերյալ, հետևաբար՝ ներկայացվող քարտեզները պետք չեն ընդունել, իսկ իշխանությունը, լավ իմանալով այն, թույլ է տալիս, որ թուրքը դե ֆակտո մտնի Հայաստանի տարածք, հետո էլ կանգնում ասում է, թե արդեն այնտեղ են, հո հանրաքվե չեն անելու՝ փաստացի իրենցն է:

«Ուզում եք Գեղամ Մանուկյանին, կամ ընդդիմության հատվածում բոլոր նստածներին դուրս հրավիրեք, դրանից ոչինչ չի փոխվում, իմացեք, որ հայական հողն անկլավ անվանողը, հայկական շահին հակառակվող որևէ սահմանագծում և սահմանազատում անողը, Հայաստանի շահը անտեսողն ու չպաշտպանողը դավաճան է ու այդ բառին համարժեք բոլոր հետևանքները կրելու է՝ վաղ թե ուշ»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության կին պատգամավորը:

Հին աշխարհի քարտէզը Հռոմը և Հայաստանը – Այս քարտէզի մէջ կարելի է փնտրել թէ ձեր ըսած օսմանեան կայսրութիւնը ուր է
Map of Armenia – The Roman-Parthian War 58-63 CE – World History Encyclopedia

ankakh.com/hy/article/72546?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail