Փաշինյանն ընդդեմ ԱՄՆ. «Կարս առավելը» եւ 3+3 ձեւաչափը – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Փաշինյանն ընդդեմ ԱՄՆ. «Կարս առավելը» եւ 3+3 ձեւաչափը – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ

04/11/2021 – ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ: <Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին — Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ>http://lousavor-avedis.org/?p=15178

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի երեւանյան [Պետդեպ, 1] ակտիվության ֆոնին, 3+3 ձեւաչափին միանալու նոյեմբեր 3-ի իր հայտարարությամբ Ռուսաստանը «Ռուբիկոն է անցնում» [Զախարովա, 2]: Նույն Ռուբիկոնն է անցնում նաեւ հոկտեմբեր 30-ին «ռուսական ներկայության թիվ 1 ակտորի» ուսադիրներով օժտված Նիկոլ Փաշինյանը  [Կոպիրկին, 3]: Ինչպե՞ս է դա հնարավոր: Չէ որ Հայաստանը 3+3-ի կողմ պաշտոնապես դեռ չի արտահայտվել

Էրիկա Օլսոնի հետ հանդիպմանը «սահմանազատումը» հիշատակելով [Sputnik, 4], Փաշինյանը արդեն գտնվում է ԱՄՆ-ին դեմ-հանդիման: Բանն այն է, որ խորհրդային սահմաններով դելիմիտացիան նշանակում է Մոսկվայի/Կարսի պայմանագրերի վերահաստատում, առավել՝ Նախիջեւան պրոտեկտորատի ճանաչումը «Ադրբեջանի» սուվերեն տարածք, ինչը չկար այդ պայմանագրերում: Առավել՝ Արցախի օտարումը, ինչը նույնպես չկար պայմանագրերի հրապարակված տեքստերում: Հենց այս վիճակն էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի նպատակը: Այլ կերպ ասած՝ այսօրինակ սահմանազատմամբ Փաշինյանը վճռական քայլ է կատարում դեպի 3+3 եւ Հարավային Կովկասի ռուս-թուրքական աննախադեպ կոնսոլիդացիա: Դա արվում է առանց ժողովրդի համար առավել քան էական մանրամասների բացահայտման, նկատի ունենալով կատարված փաստի առաջ կանգնեցնելու հեռանկարը: Հետագա ընթացքը այլեւս կարող է չենթարկվել հայկական պետության կամքին եւ 1915-ը գերազացող աղետով ավարտվել:

Փաշինյանը «Կարս +»-ի նախադեպով ճանապարհ է հարթում նաեւ Աջարիան ու Բաթումը Վրաստանից հոգուտ Թուրքիայի անջատելու եւ, այդպիսով, ԱՄՆ ազդեցության տակից դուրս բերելու համար: Եթե այս հանգամանքը վրիպել է վարչապետի խորհրդականների ուշադրությունից, ապա Վաշինգտոնից այն երեւում է հստակ*:

Ինչպիսի՞ն է 3+3-ի իրագործման հեռանկարը: Նկատենք, որ ԱԳՆ նոյեմբեր 3-ի հայտարարությամբ Մոսկվան ձեւաչափի առաջարկի առաջնությունը ցուցադրաբար զիջում է Անկարային եւ Բաքվի իր կերտածո ռեժիմին: Դա արվում է փաստելու համար Հարավային Կովկասում ՆԱՏՕ հարսնացու Վրաստանի ու յուրային Բաքվի միջեւ առաջացող ճամբարային բաժանման հեռանկարը՝ եթե Միացյալ Նահանգները ետ չքաշվի Կովկասից: Սա արդեն նահանջ է դեպի 3+2 բանաձեւ: Ինչպիսին կարող է լինել ՌԴ համար ճգնաժամային վիճակում ՀՀ դերակատարումը: Քննենք փոքր ինչ ավելի մանրամասն:

• 3+3-ի թանձրացող մշուշը

Վրաստանը, Հայաստանը եւ Իրանը 3+3 հարցով հստակ դիրքորոշում առայժմ չունեն՝ կայուն է միայն ռուս-թուրքական եռյակի դիրքը: Կայուն է առաջին հայացքից: Վճռորոշը Հայաստանի դիրքորոշումն է: Բացի թվաբանական ասպեկտից՝ կարեւոր է գիտակցել, որ Երեւանն ի վիճակի է կովկասյան հանրագումարից հանել ոչ միայն ինքզինքը, այնուհետեւ Վրաստանն ու Իրանը: Հարավային Կովկասում մնալու է Մոսկվա-Անկարա-Բաքու եռյակը, որը այդ դեպքում անմիջապես քանդվելու է: ՆԱՏՕ անդամ Թուրքիան է հեռանալու բանաձեւից, համարելով, որ եկել է ճիշտ պահը բազմամյա մանեւրումները համեմատական շահով կապիտալացնելու համար:

Գալու է արեւմտյան հովանու ներքո վերանայված Ցյուրիխի ժամանակը: Արցախի խնդիրը նորից հայտնվելու է սեղանի վրա: Արցախը մասնակի թոթափելու է օկուպացիան: Մոսկվան ստիպված թողնելու է Կովկասը եւ կենտրոնանալու իր բազմազգ ժողովրդի բազում ցավերի վրա՝ հուրախություն ռուսաբնակ հայության աշխատավոր զանգվածների: Ահա այսպիսի դոմինոյի էֆեկտի գլուխ է կանգնած «պարտված» Հայաստանը: Սա հերոսամարտում ընկած տղաների նվաճումն է, որ չպիտի վերածվի առ ոչինչ թշնամու ագենտուրայի միջոցով: Հավասարակշռային իրավիճակում սխալ քայլի պարագային «դոմինոն» շրջվելու է հայերի վրա: Սահմանազատումը մի քանի կարեւոր բարձունքի զիջում չէ, ինչպես ջանադրաբար համոզում են մեզ ռուսական ու թուրքական ներկայության կադրային «ակտորները», այլ համազգային աղետի նախերգանք:

• Հայկական քայլը

Բնականաբար, Մոսկվան բոլոր միջոցներով դիմադրելու է ճիշտ քայլին: «Խաղաղության դարաշրջանի» ցնորքից այս պահին միլիոնավոր մղոն հեռու գտնվող կովկասյան առճակատումը ստիպում է հիշել, որ ռեսուրսը եւ ոչնչացման թիրախը համատեղող կարգավիճակը, որ վերապահված է Հայաստանին եւ հայ ժողովրդին ավելի քան 200 տարի առաջ, մոտենում է իր ավարտին [Եզերք, 5]:

Թե ինչպիսին է լինելու այդ ավարտը՝ կախված է բացառապես հայ վերնախավից եւ վերլուծության լայն ընդգրկմանը պատրաստ հանրային շերտերից: Ընդգծենք «բացառապես» բառը, քանի որ հայկական հանրային հիմնական մտայնությունը առայժմ մնում է սեփական «զրոյի» եւ արտաքին փրկիչների «անվերջության» հիվանդագին պատկերացման վրա: Իրականությունը ճիշտ հակառակն է՝ հավանում է դա օտարասեր հայ մարդը, թե ոչ:

Այս իրողության ըմբռնումի աստիճանից է կախված, թե քանի հազար մարդ կենդանի կմնա հայաստանաբնակ հայությունից մոտ ժամանակներս: Այս տեսանկյունից է հարկավոր դիտարկել ԱՄՆ եւ Ռուսաստանի միջուկային առճակատումը Սեւծովյան-Կասպից շրջանում: Երկու կողմերն էլ չեն բացառում այդպիսի զենքի կիրառումը ի պատասխան նույնիսկ սովորական միջոցներով հարձակման սպառնալիքի: Կարեւոր է օգտագործել այսօր առաջացած հավասարակշռային բացառիկ հնարավորությունը եւ թույլ չտալ Հարավային Կովկասում միջուկային առճակատում հարյուրամյա քիմերների վերակենդանացման եւ թվաբանական ձեւաչափերի շուրջ:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am

—————————–

*) ԱՄՆ կովկասյան դիրքորոշման անցյալին ու ներկային, Հայաստանի վրա արեւմտյան քաղաքականության թողած հետքին հարկ է թեկուզ հակիրճ անդրադառնալ առանձին: Խնդիրը հայ-արեւմտյան փոխազդեցությունը պատմական անբարենպաստ փաթերնից կամ կարծրավանդակից հանելն է: Ինչպես նկատեցինք քիչ առաջ, այս ուղղությամբ անելիքի գրեթե 100 տոկոսը հայերինն է:

Կարդացեք նաեւ՝

Ինչով Կարսն ու Նախիջեւանը կօգնեն Մեղրուն. Խուսափել մահաբեր սահմաններից

ինչպես նաեւ՝

Չճանաչել Նախիջեւանի եւ Արցախի օտարումը. Չլինել «իդեալական զոհ»

lragir.am/2021/11/04/679245/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail