Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են․ «նախապատերազմյան իրողություններին վերադառնալու» կոչերը դեռ պահպանվում են

Shoushi-Artsakh-Armenia

Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են․ «նախապատերազմյան իրողություններին վերադառնալու» կոչերը դեռ պահպանվում են

09.11.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Կովկասում այժմ տեղի ունեցող իրադարձությունները շատ փորձագետներ համարում են 1923 թվականի Լոզանի պայմանագրով կառուցված տարածաշրջանային կարգերի հոգեվարքը։ Ռուսաստանը և Թուրքիան ձգտում են պահպանել վերահսկողությունը Հարավային Կովկասում, փորձելով թարմացնել 1921-ի Կարսի պայմանագիրը, սակայն եկել է ժամանակը, որպեսզի այս տարածաշրջանը ևս մտցվի միջազգային իրավունքի գոտի։

Էրդողանը, ով նախկինում դժգոհում էր Լոզանի պայմանագրից, 2021 թվականի ամռանը հայտարարություն արեց, որ 2023 թվականին կպայքարի այդ պայմանագրի համար։

Ռուսաստանը նոյեմբերի 9-ին պատրաստվում է Ստեփանակերտի մոտակայքում հանդիսավոր միջոցառում անցկացնել Արցախում ռուսական զորքերի տեղակայման տարելիցի կապակցությամբ։

Այն, ինչ հիմա կատարվում է հայկական Շուշիում՝ հայերի սպանություն, թուրքերի «տոնակատարություններ», խաղաղապահներին մեդալների հանձնում, որոնց աչքի առաջ ատրճանակով կրակում են հայերի վրա, այս ամենը Ռուսաստանի և Թուրքիայի «նախապատրաստական միջոցառումներ» են։

Հայաստանին պայմանագրեր պարտադրելու փորձերը տանդեմի համար անսպասելի արդյունքների բերեցին։ «Գլխավոր շտաբում պահվող քարտեզների մասին» Պուտինի առաջարկին ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Երևան կատարած այցից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման իրավական հիմքը պարզ չէ»։

Որտե՞ղ են պահվում այդ իրավական հիմքերը: Պատրա՞ստ են արդյոք ԱՄՆ-ը կամ միջազգային ատյանները տրամադրել համապատասխան փաստաթղթեր։

Ըստ Ալիևի օգնական Խիքմեթ Հաջիևի՝ Հայաստանի պահանջները Ադրբեջանի դեմ ցույց են տալիս, որ Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից»։

Միջազգային «իրավական հիմքերը» խոսում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» դեմ։ Այս տարվա հուլիսին Ալիևը դժգոհել էր, որ «պատերազմի ժամանակ որոշ երկրներ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ Խորհրդում մեր դեմ որոշ նախաձեռնություններ էին առաջ քաշում, որոնք կարող էին շատ բացասական հետեւանքներ ունենալ»։ Իսկ Բաքվի հայտնի քաղաքագետներից մեկը քողարկված տագնապով նշում է, որ որոշ երկրների «նախապատերազմյան իրողություններին վերադառնալու» կոչերը հաղթահարված են։ Նա, սակայն, չի ասել, թե ով է օգնել «հաղթահարել»։

Կոչերն առայժմ շարունակվում են։

Shoushi-Artsakh-Armenia

lragir.am/2021/11/09/680207/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail