Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ
10 Նոյեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ հաստատվել է առանց առարկությունների։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Միացյալ Թագավորությունում Հայ դատի հանձնախումբը։
Նշվում է, որ օրինագծի հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։
ՄԹ-ում Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել օրինագծի հեղինակ Թիմ Լոութոնին և մյուս համահեղինակներին։