ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայ ժողովրդի քաղաքական խորհրդատվական ատյան (խորհուրդ) կազմավորելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայ ժողովրդի քաղաքական խորհրդատվական ատյան (խորհուրդ) կազմավորելու մասին

Հրապարակվել է 2021 թվականի նոյեմբերի 10-ին – /russia-armenia.info/

Հաշվի առնելով հայ ժողովրդի նկատմամբ արդեն 130 տարի շարունակվող Ցեղասպանությունը, մասնավորապես, 2020 թվականին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած 44-օրյա ագրեսիան ու պատերազմը, Ցեղասպանությունը շարունակելու ահաբեկությունը, դրան հաջորդած, Հայաստանին՝ ագրեսորի կողմից, 2020 թվականի նոյեմբերի 9-ի արցախյան հիմնախնդրի մասին եռակողմ հայտարարության պարտադրանքը, որոնք փորձեր են իրավաչափություն հաղորդելու Արեւմտյան Մերձկասպյան ավազանի հայերի Ցեղասպանությանը եւ համանման գործողությունների հիմքերը դնելու Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների նկատմամբ,

հայտարարում ենք.

1) Ժողովուրդների դատական ատյանի (տրիբունալի) ձեւավորման ուղղությամբ աշխատանքները կտրուկ արագացնելու մասին, մարդկայնության դեմ հանցագործությունների մեղադրանքով պատասխանատվության ենթարկելու բոլոր անձանց, ովքեր ներգրավված են այս գործողություններում՝ հայ ժողովրդի եւ Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի եւ աշխարհի բնիկ ժողովուրդների դեմ.

2) Հայ ժողովրդի քաղաքական խորհրդատվական ատյան (խորհուրդ) ձեւավորելու մասին, խորհրդակցություններ անցկացնելու համար Ժողովուրդների դատական ատյանի (տրիբունալի) ձեւավորմամբ եւ աշխատանքների շուտափույթ մեկնարկով շահագրգիռ ժողովուրդների եւ երկրների հետ, նպատակ ունենալով կասեցնել գլոբալ ուժերի գործունեությունը, որոնք մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններն են իրականացնում աշխարհում, բազմաթիվ երկրների պետական կառույցներն ու ղեկավարներին դարձնելով իրենց գործիք, հաճախ, իրենց ժողովուրդներից գաղտնի, չեզոքացնելով այդ գործիքները։

10-ը նոյեմբերի 2021 թ․

Մարտիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ,

Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի նախագահ,

Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի ղեկավար,

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր, Խորհրդարանի Հայերի Ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի վերականգնման ու հատուցման հարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ,

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ՌԲԳԱ), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի (ՌԳԱ), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ), Եվրոպական EWAN ակադեմիայի ակադեմիկոս,

1993 թվականից՝ Հռոմի ակումբ վերլուծական կենտրոնի անդամ, գիտության և բարձր տեխնոլոգիաների գծով Եվրասիական գիտական խորհրդի անդամ,

տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

Facebooktwitterredditpinterestlinkedinmail