Քրդական հարցը չի լուծվի առանց Հայոց ցեղասպանության ճանաչման. Օքսֆորդի քուրդ հետազոտող – հայագետ Օզլեմ Բելչիմ Գալըփ

Քրդական հարցը չի լուծվի առանց Հայոց ցեղասպանության ճանաչման. Օքսֆորդի քուրդ հետազոտող – հայագետ Օզլեմ Բելչիմ Գալըփ

13 ՆՈՅԵՄԲԵՐ 2021 – Տարածաշրջան – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

հայագետ Օզլեմ Բելչիմ Գալըփ

Վերջին տասնամյակների ընթացքում քրդերը եղել են Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները և կարևոր դեր են խաղացել այս գործընթացում։ Այս մասին «Նոր Սևան» հայ-արգենտինական խմբագրությանը տված հարցազրույցում ասել է Օքսֆորդից քուրդ գիտնական, հայագետ Օզլեմ Բելչիմ Գալըփը:

Նա նշել է, որ քրդերը եղել են Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորներից մեկը. այն քրդերը, որոնք չէին ցանկանում հարձակվել հայ խաղաղ բնակիչների և փախստականների վրա, պատժվել են օսմանյան կառավարության կողմից։

«Բայց շատ քրդեր դեմ էին դրան՝ թաքցնելով, պաշտպանելով կամ ընդունելով հայ փախստականներին, փրկելով հայ երեխաների կյանքը։ Քրդերը վերջին տասնամյակների ընթացքում եղել են Ցեղասպանության ճանաչման կողմնակիցները։ Քուրդ քաղաքական գործիչներն ու գիտնականները դատապարտել են իրենց նախնիների մասնակցությունը ջարդերին և ճանաչել Ցեղասպանությունը։

Քուրդ քաղաքական գործիչները ոչ միայն ներողություն խնդրեցին իրենց հանցավոր նախնիների անունից, այլև տասնյակ քրդական վեպեր նաև ընդգծեցին հայերի ապրածները, ներառյալ` պատմական իրադարձություններն ու կենսագրությունները:

Քրդական գրական տեքստերը պնդում են, որ Թուրքիայում քրդական հարցի լուծում չի լինի, եթե չճանաչվի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, և դա արտացոլում է քրդական քաղաքականության էվոլյուցիան։

Քանի դեռ թուրքական պետության գաղափարախոսությունն ու քաղաքականությունը չի փոխվել, չի փոխվի նաեւ թուրք հասարակության մեջ հայերի ընկալումը։ Թուրքական պետությունը լրատվամիջոցների, համալսարանների և նույնիսկ գրականության միջոցով նպաստեց հակահայկական նախապաշարմունքների ընդլայնմանը։ Ցեղասպանությունից հետո Թուրքիայի Հանրապետությունում հայ լինելը երբեք հեշտ չի եղել։

Հրանտ Դինքի սպանությունն առաջին անգամ ընդգծեց Հայկական հարցը Թուրքիայում՝ առաջացնելով սկանդալային մոբիլիզացիա մարդու իրավունքների և ժողովրդավարության վրա աշխատող ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների կողմից։ Թուրքիայում անհավասարության, գրաքննության և ճնշումների դեմ պայքարելու համար ստեղծված բազմաթիվ քաղաքացիական խմբերի և նախաձեռնությունների համար այս սպանությունը մեկնարկային կետ էր:

Թշնամական հակահայկական ազգայնական հռետորաբանությունն անցնում է թուրքական գրական կանոնով 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը։ Այն հատկապես ակտիվացավ Արցախյան պատերազմից հետո՝ Եվրոպայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական քննարկումների ժամանակ և Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ընթացքում», – նշվում է հարցազրույցում։

Culture and History – treasure on the shores of the scenic Aparan reservoir, the St. Poghos & Petros (Paul & Peter) Church of Zovuni – Armenia

yerkir.am/news/view/253193.html?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail