Սյունիքի մարզի «օտարման» գործողությունը․ Ինչ է իրականացնում Ռուսաստանը

Culture-Dativank Monastery in Artsakh Armenia

Սյունիքի մարզի «օտարման» գործողությունը․ Ինչ է իրականացնում Ռուսաստանը

14.11.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,

Արցախում եւ Սյունիքի մարզում վերջին իրադարձությունները Հայաստանի դեմ Ռուսաստանի ծրագրի իրագործման հերթական փուլն են։ Մոսկվայի առաջնորդությամբ Բաքվի գործողություններն ուղղված են Սյունիքի մարզի «օտարմանը»՝ ճանապարհների վերահսկողության եւ շրջափակման, հոգեբանական պատերազմի դաժան մեթոդների կիրառմամբ։

Սյունիքի մարզի «արցախացման» խնդրին Լրագիրն անդրադարձել է բազմիցս։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մարզում կենտրոնական իշխանության հետ դիմակայությունը, ռուսական բազաների տեղակայումը, ՌԴ «հումանիտար» ծրագրերի ներդրումը դրա բաղադրիչներն են։ ՌԴ ԱԳՆ եւ դրա ղեկավարի վերջին հայտարարությունները վկայում են «գործնական հարթության» մեջ ինտենսիվ ռեժիմի մասին։

Մոսկվայի նպատակն է արգելափակել Հյուսիս-հարավ միջազգային նախագծի իրականացումը՝ դեպի Սեւ ծով Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը։ Փոխարենը ՌԴ-ն Հայաստանին «առաջարկում» է Հյուսիս-հարավի իր տարբերակը՝ «ադրբեջանով» դեպի Ռուսաստան, այդպիսով «լուծելով» նաեւ Իրանի հարցը։ 3+3-ի, Մինսկի խմբի բացառապես հումանիտար օրակարգի վերաբերյալ ՌԴ պնդումներն այս ուղղությամբ քայլեր են։

Սյունիքի մարզի մեկուսացումը, բնակչության պատանդի վիճակում հայտնվելը մոսկովյան ծրագրի իրագործման անհրաժեշտ պայմաններն են։ Մոսկվայից կառավարվող Բաքվի քայլերն ուղղված են այդ պայմանների ստեղծմանը, ՌԴ-ից ուղղորդվող քարոզչության ամենակեղտոտ մեթոդներով եւ Հայաստանում «ռուսական ներկայության ակտորների» ներգրավմամբ։

Ռուսաստանի նպատակը «խաղաղ Կովկասը» չէ, ոչ էլ հայտարարված գեղեցիկ նպատակները։ Հայաստանի վերացման ռուսական պլանը պետք է խափանվի, եւ դրա հնարավորությունները ոչ միայն կան, այլեւ մեծանում են ՌԴ հակահայ քայլերին ուղիղ համեմատական։ ՌԴ հակահայ ծրագրերը սպասարկող շրջանակները լավ հայտնի են, եւ նրանց գնահատականը տրվելու է բոլոր առումներով։

Culture-Dativank Monastery in Artsakh Armenia

www.lragir.am/2021/11/14/681245/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail