Պատերազմ Հայաստանի դեմ․ Բաքվի հարձակումներն ուղեկցվում են ՌԴ ջանքերով՝ ՄԱԿ-ում քննարկումները տապալելու համար

Culture-Dativank Monastery in Artsakh Armenia

Պատերազմ Հայաստանի դեմ․ Բաքվի հարձակումներն ուղեկցվում են ՌԴ ջանքերով՝ ՄԱԿ-ում քննարկումները տապալելու համար

16.11.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Նոյեմբերի 9-ին պատերազմի արդյունքների ճանաչման մասին եռակողմ պայմանագիր չի ստորագրվել, իսկ նոյեմբերի 11-ին Թյուրքական խորհրդի ժողովում չի հայտարարվել «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին։ Փոխարենը նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

Դրանից անմիջապես հետո սկսվեց Հայաստանի դեմ Բաքվի ագրեսիայի նոր ալիքը Ռուսաստանի առաջնորդությամբ, որը նպատակ ունի կանխելու գործընթացները ռուս-թուրքական ձևաչափից ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հարթակ տեղափոխելը։

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհրդակցություններից, ինչպես նաև Հայաստանի և Բաքվի ԱԳ նախարարների՝ Մինսկի խմբի համանախագահների հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է. «Մոտ ապագայում համանախագահների գործունեությունն ուղղված կլինի հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանում հայ և ադրբեջանական համայնքների համար պայմանների ստեղծմանը՝ միմյանց միջև վստահության մթնոլորտ ստեղծելու, առօրյա խնդիրները կառուցողական փոխզիջումների ոգով լուծելու համար»։

Սակայն ՄԽ մյուս համանախագահները համաձայն չեն: Նախօրեին հրապարակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «աճող լարվածությունն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի շուրջ մնացած բոլոր հարցերի լուծման համար բանակցությունների անհրաժեշտությունը»։ Մնացած հարցերը ներառում են կարգավիճակի խնդիրը և անվտանգության երաշխիքները։

Երեկ Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել՝ օգնելու կայունացնել իրավիճակը և հետևողականորեն իրականացնել Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները», ասել են Կրեմլի մամուլի ծառայությունում։

Այսինքն՝ Ռուսաստանը, մասնակցելով Մինսկի խմբի նիստերին, փորձում է տապալել ռուս-թուրքական ձևաչափից դուրս գալու բոլոր փորձերը։

Այդ ջանքերը համաձայնեցվում են Թուրքիայի հետ։ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել։ Նույն օրը Կոստանդնուպոլսում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի և նրա թուրք գործընկեր Ս. Օնալի միջև։ Եվ կրկին «նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Ըդգծվել է մոտ ապագայում Հարավային Կովկասի տարածաշրջանային 3+3 խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը»։

Ռուսաստանն արդեն Հայաստանի դեմ պատերազմում է բացահայտ։

Հայաստանի երեք քաղաքական ուժեր կոչ են արել ՀՀ կառավարությանը անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նիստ հրավիրելու խնդրանքով, նաև դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով հաշվի առնել ռուսական խաղաղապահ առաքելության հակասությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին և Լեռնային Ղարաբաղում միջազգային մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել շփման գծի ողջ երկայնքով։

www.lragir.am/2021/11/16/681686/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail