Հաղթողը Չի Զիջում – Նվեր Մնացականյանի հարցազրույցը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ

ԱՊԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ

Հաղթողը Չի Զիջում – Նվեր Մնացականյանի հարցազրույցը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ

Նվեր Մնացականյանի հարցազրույցը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ

19 ՆՈՅԵՄԲԵՐ 2021 – ՀԱՅԱՍՏԱՆ:

Հարցրազրույցում խոսվել է սահմանին տեղի ունեցած լարվածության, իսկ դրանից հետո արդեն տեղի ունեցած մարտերի մասին: Նվեր Մնացականյանի այն հարցին, թե ինչ է նշանակում Մինսկի խմբի կողմից հնչող պատասխանը, Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Մինսկի խումբը պատասխանեց այնպես, ինչպես միշտ՝ հավասարակշիռ և անորոշ, թեև փոքր ինչ ավելի բարյացակամ դեպի հայերը, հարցն այն է, թե այդ ամենը ինչ գործնական հետևանքներ կունենա, որովհետև ըստ էության բովանդակային փոփոխություններ չկան, մեռյալ վիճակ է, և նոր այլընտրանք է պետք ստեղծել: Հայաստանը չպետք է անտեսի այդ պատասխանները, բայց հարկավոր է ավելի ճկուն լինել, քանի որ միակողմանի քաղաքականությունը դեռևս ոչ մի արդյունք չի տվել: Թե՛ հայերը, թե Մինսկի խումբը ընդունում են Ռուսաստանի դոմինանտությունն այս հարցում և կարևորվում է առաջին հերթին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ըստ քաղաքագետի, նույնիսկ ավելի ուրախ են, որ այս թնջուկի լուծումը Ռուսաստանի պատասխանատվությանն է թողնվում:

Նվեր Մնացականյանը նաև անդրադարձավ դեսպանների հետ հայ գործիչների հանդիպումներին, որոնց ի պատասխան Ղևոնդյանը նշեց, որ այս անգամ աշխատանքն ավելի դիվերսիֆիկացված է այն առումով, որ շեշտը միայն ՀԱՊԿ-ին դիմելով չի ավարտվում, քանի որ ըստ էության, պարզ է, որ ՀԱՊԿ-ը գործնականում ոչինչ չի անելու: Միջազգային հանրությունից ևս ոչ մի հստակ քայլ չի սպասվում և շատ նման է 44-օրյա պատերազմին, երբ բացի անորոշ կոչերից, ուրիշ ոչինչ չարվեց և հայերի կողմից այս անգամ ավելի լայն ձևաչափով հանդիպումը նաև ուղերձ է ռուսներին: Ըստ էության, բոլոր կողմերն էլ ինչ որ առումով քաղաքական բլեֆի են դիմում:

Հարցազրույցի ընթացքում զրուցակիցները համաձայնվեցին, որ այս ամենի պատճառը միջանցքն է, հայերը չեն կարող միջանցք տալ, իսկ ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ վերցնել դա, թեև սառը պատերազմի ավարտից հետո համաձայնություն կա, որ ռազմական ուժով հարցերի լուծումը բացառվի, բայց հասկանալի է, որ դա անորոշ է ու չկիրառվող: Մենք դա տեսանք Արցախի պարագայում և նույնն է կատարվում Սյունիքում:

Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-ին և ռուսներին, հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը հեղինակազրկված կառույց է:

Սահմանային դեպքերը նոյեմբերի 9-ից հետո անընդհատ սրվել են, հայերը փորձել են հարցը լուծել բանակցային ձևաչափով, իսկ ադրբեջանցիները փորձում են շատ արագ դիմել ռազմական բլից-կրիգային հաջողությունների, որով փաստաթղթերը ավելորդ կդառնան և հայերը կկանգնեն արդեն կատարված փաստի առաջ:

Վիճակը բավական մտահոգ է Հայաստանում, հատկապես, որ ՊՆ և քաղաքական կառույցների հայտարարությունները հակասում են իրար և հավանաբար հենց այդ պատճառով էլ ՊՆ-ի քաղաքական մարդու նշանակելը միտված է այդ հարցի լուծմանը, որով իշխանությունները փորձում են բացառել այդ ներքաղաքական վակուումը:

Իրականում փոփոխությունները շուտ էր պետք անել, բայց ունենք այն, ինչ ունենք և հարկավոր է թեկուզ հիմիկվանից ձեռնարկել լրջացման գործընթացը:

Միջանցքի հարցի վերաբերյալ պարսիկները վերահաստատեցին իրենց տեսակետն ու պնդումն այն առումով, որ չեն հանդուրժելու որևէ սահմանային փոփոխություն: Հայերը ամեն կերպ պետք է միջազգայնացնեն հարցը՝ օգտագործելով նաև Պարսկաստանի գործոնը:

Ռուսներից հստակ ինչ որ բան սպասել պետք չէ, որովհետև Ադրբեջանը ռուսների համար բավական կարևոր գործընկեր է և կոպիտ ասած՝ ռուսները չեն կարող ադրբեջանցիներին հենց այնպես ինչ որ բաներ ստիպել: Ադրբեջանը փորձում է նոր հարցեր առաջացնելով մոռացության տալ հին հարցերը: Ադրբեջանը բավական մեծ դասեր է քաղել 1994թ. սկսած:

Հիմա հայերի հիմնական խնդիրներից մեկը ոչ միայն սահմանային ու միջանցքի հարցն է, այլև այն քաղաքական պղտոր վիճակը, որ առկա է երկրում և ինֆոտեռորը, որի միջոցով որոշ մարդիկ փորձում են իշխանության դեմ ունեցած հարցերը լուծեն:

Քաղաքագետը կանխատեսում արեց, որ հավանաբար մոտ օրերս փորձ կարվի վերադառնալ բանակցային դաշտ և հնարավոր է, որ այս անգամ գործընթացներն ավելի էաական կշիռ ունենան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ

mer-oughin.am/2021/11/19/հաղթողը-չի-զիջում/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail