Զախարովան հրաժարվում է 3+3 բանաձեւից եւ փոխանցում նախաձեռնությունը «Բայդենյան Հայաստանին»

Երեւան, ԱԳՆ նախկին շենքը

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է

Զախարովան հրաժարվում է 3+3 բանաձեւից եւ փոխանցում նախաձեռնությունը «Բայդենյան Հայաստանին»

ezerk.am/

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մոսկվան համաձայն է 3+2-ի, իսկ Բայդենի հրավիրած Երեւա՞նը

Ինչպես ենթադրվել էր ավելի վաղ [Ezerk, 1], Ռուսաստանը, որ ՀՀ եւ Արցախի տարածքում իր նահանջի երկրորդ էշելոնն է տեղակայում [Տարասով, 2], ստիպված է համաձայնել նույնիսկ 3+2 ձեւաչափի: Այսինքն Կովկաս առանց Վրաստանի: Մինչդեռ, այդ 3-ի մեջ Իրանի, իսկ 2-ի մեջ՝ Հայաստանի մասնակցությունը նույնպես երաշխավորված չէ: Նկատի ունենալով թե տեղական, թե միջազգային ընդհանուր կոնյունկտուրան, Կովկասում որոշիչը Հայաստանի դիրքն է: Դրանում դժվար չէ համոզվել գումարելիների հաջորդական բացառման եղանակով: Ժամանակն է պատկերացնել ավելի կարեւոր բան. Հայաստանի դիրքը գեոքաղաքական կոորդինատների համակարգում.

Նախ եւ առաջ շեշտենք, որ այս կամ նման դատողությունները հնարավոր են դարձել հայ զինվորի ու սպայի 44-օրյա սխրանքի շնորհիվ: Սնձնուրաց սխրանքի վեհությունը միայն ընդգծվում է պատերազմի կառավարման եւ քաղաքական քայլերի կամա եւ ակամա ապաշնորհ մակարդակով: Արտակարգ դաժան են նաեւ պատերազմի հոգեբանական մեթոդները, որ Հայաստանում թուրքական ու ռուսական «ներկայության ակտորների» միջոցով կիռարվում են ժողովրդի նկատմամբ նոյեմբեր 9-ից հետո: Գրոհին ցուցաբերվող դիմադրությունը դեռ ստանալու է իր արժանի գնահատականը:

Համաձայն ՌԴ ԱԳ նախարարության նոյեմբեր 10-ի ճեպազրույցի, «… Վրաստանը, իբրեւ ինքնիշխան պետութուն, լիիրավ է [ձեւաչափի խնդրում] առաջնորդվել սեփական դիրքորոշմամբ» [Զախարովա, 3]: Վրաստանին իր կովկասյան բանաձեւից հանելու հարկադրված Մոսկվան վերացնում է խաղաղ Կովկասի ինքնին գաղափարը, քանի որ մասնատում է այն եւս մեկ ճակատային գծով՝ Հայաստան-Վրաստան, հույս ունենալով այդպես «հարթել» Բաքու-Երեւան ճակատը: Կիրառվելու է ճնշման եւ ինչ-ինչ զիջումների համալիր:

Դա Լավրովյան, իսկ իրականում անշուշտ պուտինյան ծրագրի հերթական փուլի իրականացումն է: Նպատակն է Երեւանը Բաքվին կապել աներկընտրանք եղանակով եւ փակել դեպի Սեւ ծով Հայաստանով անցնող Հարավ-Հյուսիս ուղին: 3+3-ին թեկուզ 3+2 տեսքով առաջնորդելը եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի վրա հարձակումները՝ քայլեր են այս ուղղությամբ [ՌԴ ԱԳՆ, 4]: Այսպիսով Իրանը եւս առանց այլընտրանքի կցվոմ է Մոսկվայից կառավարվող Բաքվին: Ակնհայտ է, որ տնտեսական շահը երկրորդվում է: Բնական է, բարդություններ պիտի առաջանան նաեւ Անկարա-Թբլիսի-Բաքու առանցքի երկայնքով:

Նկարագրությունից երեւում է պուտինյան կառուցումների թույլ կետը: Այո, դա Մոսկվա-Բաքու հանգույցն է, որը Անկարա-Բաքու կապի ուժեղացմամբ դատապարտված է թուլացման: Երբ հանգույցը խարխլվի, գործադրվելու է ՀՀ արեւելքում ու Արցախում տեղակայվող ռուսական ուժային երկրորդ էշելոնը, իսկ շրջանում հրահրվելու է հայ-թուրքական հերթական բախումը: Մեկ այլ, նույնպես մշակվող, սցենարով տեղի է ունենալու Ռուսասատան-ՆԱՏՕ առճակատման ռազմական սրում՝ դարձյալ ՀՀ եւ Արցախի տարածքում: Ահա կառավարվող նահանջի ռուսական մտահղացումը, որը իրենից ներկայացնում է կարճաժամկետ-միջնաժամկետ պլանավորման օրինակ: «Հայերին հայրենիքոում թողնելու», այսինքն բուֆերի հագեցման մոսկովյան նոր քաղաքականության մասին ռուսաց դեսպան Կոպիրկինի անբարո հայտարարությունը պատահական չէ [Կոպիրկին, 5]:

            Հարկ է ամեն գնով խափանել Կովկասում ռուս-թուրքական հիմքով ձեւաչափերի գոյացումը

Այս զարգացումերը գեոքաղաքական են, քանի որ ուրվագծում են ոչ միայն Կովկասի ճակատագիրը այլ միջնաժամկետ կտրվածքով ներգծվում սեւծովյան-կասպից կոնտինուումի մեջ: Երկարաժամկետ կտրվածքով շոշափվում են երկու տերությունների՝ Թւրքիայի եւ Ռուսաստանի շաղկապված գոյաբանական խնդիրները: Այս իրողությունների մեջ կրավորական դիրքորոշման կամ «դրեյֆի» պարագային Հայաստանին ու ժողովրդին սպասում են ծանրագույն նոր փորձություններ: Ռուսական սցենարը, ինչպես արդեն նշել ենք [Ezerk, 6], ենթադրում է հայության վերացումը իբրեւ գոյաբանական խնդրով պայմանավորված նպատակ եւ, միաժամանակ, «իդեալական զոհի» օգտագործումը իբրեւ պրագմատիկ ռեսուրս:

              Տեսական սխալի «պրակտիկ» գինն անցյալում եւ ապագայում

Պետք է ընդունել, որ հայերի «մանրադրամ» կարգավիճակի մասին պատկերացումները միամիտ ու լավատեսական էին ի սկզբանե: Սա վերաբերում է թե ՀՅԴ դիրքորոշմանը 120 տարի առաջ, թե ՀՀԿ-ին՝ անցյալ տասը տարիներին: Մանրադրամի կարգավիճակից խուսափելու ձգտումն էր ընկած «չեզոքության» եւ յուրահատուկ գեոքաղաքական դրեյֆի գաղափարի հիմքում [Սարգսյան/EFE, 7]: Դաշնակցության՝ ըստ Գարեգին Նժդեհի համեստ իղձերը թաղվեցին 1923-ին, իսկ «չեզոքության», «կամրջի» կամ, ավելի ուշ «ոչ մի ռեվերս» անունը ստացած թվացյալ խոհեմ դոկտրինը պայթեց 2020 թվականի սեպտեմբեր 27-ին:

Փոխանակության մանրադրամի եւ զոհ-ռեսուրսի կարգավիճակները, հետապնդվող նպատակների իմաստով, էապես տարբեր են: Տարբերությունը նկարագրելու համար կարելի է բաղդատել XX դարաբաժանին Հայաստանի շուրջ ծավալված բրիտանական եւ ռուսական ակտիվությունը: Եթե Սասունի հայերը իրոք մանրադրամ էին Կիպրոսի անգլիական վերահսկողության խնդրում, ապա Ռուսաստանի համար հայերի վերացումը Հայաստանի պատմական տարածքի գերակշիռ մասից ինքնուրույն հետաքրքրություն էր ներկայացնում: Տարբեր պետք է լինեն նաեւ դիմադրության եղանակները:

Դեմոկրատական համաժողովի բայդենյան գաղափարը, մեր կարծիքով, կոչված է վերաձեւել դեռեւս սառը պատերզմի ավարտին գոյացած կոնֆիգուրացիան, այդ թվում՝ արդիականացնել ՆԱՏՕ գործառույթը: Ենթադրաբար, կոորդինատային նոր համակարգ է ձեւավորվելու: Պատահական չէ ցուցակում ՀԱՊԿ անդամ Հայաստանի ընդգրկումը եւ նատօական Թուրքիայի բացակայությունը: Հայաստանի եւ Վրաստանի ներգրավումը համաժողովում աներկբա ազդակ է եւ դրա անտեսումը կամ ձեւական ընթերցումը հղի է ռուսական սցենարի վատագուն դրվագների իրականացմամբ: Եթե կարճ՝ 3+2-ը առնվազն նույնքան մերժելի է, որքան 3+3-ը: Կովկասում ռուս-թուրքական կոնսոլիդացիան անթույլատրելի է: Կոորդինատների նոր համակարգը Հայաստանի դիրքի հստակեցում է պահանջում, այլապես երաշխավորված են նոր պատերազմներ՝ իրենց մոսկվաներով, կարսերով ու լոզաններով:

ezerk.am/?page_id=4142

Facebooktwitterredditpinterestlinkedinmail