ՀՅԴ-ի դրոշը կուսակցականների համար Եռագույնից հետո երկրորդ սրբությունն է – Աբրահամ Գասպարեան

Աբրահամ Գասպարեան

ՀՅԴ-ի դրոշը կուսակցականների համար Եռագույնից հետո երկրորդ սրբությունն է – Աբրահամ Գասպարեան

25 ՆՈՅԵՄԲԵՐ 2021 – ՀԱՅԱՍՏԱՆ:

Աբրահամ Գասպարեան – Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org

ՀՅԴ-ի դրոշը կուսակցականների համար Եռագույնից հետո երկրորդ սրբությունն է, որովհետև այդ դրոշը մեր ազգի պատմությունն է, այդ դրոշը Դրոն է, Անդրանիկը, Հրայր Դժոխքը, Նժդեհը, Արամը, Քաջազնունին, Սարգիս Զեյթլյանը, Պետոն, Ասկոլկան, Կարոտը, քո իսկ հանձնած Շուշիի դարպասների մոտ ընկած իմ ընկերները՝ Կիմը, լիբանանահայ Գևորգը, կանադահայ Քրիստափորը, սիրիահայ Հարութ Փանոյանը…

Հիմա դու եկել ու ասում ես՝ տղե՛րք, գնացեք վառե՞ք այդ դրոշը: Չե՛ս ամաչում: Եթե մի դրոշ կա, որը դաշնակցականներն ու ազգային մտածողությամբ մարդիկ պատկերացնում են խարույկի վրա, դա թշնամու՛ դրոշն է: Դու դա չես կարող վառել, որովհետև շարքային վախկոտ ես, մտածում ես՝ հանկարծ քեզ չքննադատեն, որովհետև ոչ թե պետական գործիչ ես, այլ ծափողջյուններ կամ սյունյաց ողջույններ ակնկալող սովորական փառամոլ: Թուրքիայի դրո՞շն ես պաշտպանում:

աբրահամ գասպարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail