Շուշին, Հադրութը, Քարվաճառը և մյուս բնակավայրերն ու տարածքները մեր երկրի անքակտելի մասն են – Դավիթ Բաբայան

The Minister of Foreign Affairs of the Nagorno Karabakh Republic Davit Babayan

Շուշին, Հադրութը, Քարվաճառը և մյուս բնակավայրերն ու տարածքները մեր երկրի անքակտելի մասն են – Դավիթ Բաբայան

25 ՆՈՅԵՄԲԵՐ 2021 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ: ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org

Սոչիում և Բրյուսելում կայանալիք հանդիպումներում հիմնական շեշտը դրվելու է տարածաշրջանում կայունության պահպանման վրա, չի բացառվում, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի կապակցությամբ հանձնաժողով ստեղծվի: Բայց պետք է հասկանալ, որ սա բարդ գործընթաց է և տարիներ շարունակ ընթանալու է: Այս մասին նոյեմբերի 25-ին կայացած ԱՀ ԱԺ նիստի ժամանակ նշել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվել էր, արդյո՞ք ԱՀ ԱԳՆ համապատասխան ազդանշաններ ունի նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպման և որոշ ժամանակ հետո Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպման առումով և արդյո՞ք հնարավոր զարգացումների դեպքում գործողությունների պլան ունեն:

Ի պատասխան Դավիթ Բաբայանն ասել է, որ հետևում են այդ գործընթացներին: «Մենք Ադրբեջանի հետ մեկ ընդհանուր պետության կազմում որևէ տարբերակ չենք ընդունելու: Բացի դրանից չենք հրաժարվելու նաև դեօկուպացիայի հիմնախնդրից, որը դարձել է մեր արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Մեզ համար Շուշին, Հադրութը, Քարվաճառը և մնացած բնակավայրերն ու տարածքները հանդիսանում են մեր երկրի անքակտելի մաս»,- ավելացրել է ԱՀ արտաքին գործերի նախարարը:

aaraj.am/shushin-hadrutheh-kharvatchareh-ev-myus-bnakavayrern-u-taratckhnereh-mer-erkri-ankhakteli-masn-en/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail