Մոսկվային կրկին պետք են եկել վարձկան-ահաբեկիչները՝ Արցախից Բելառուս

Մոսկվային կրկին պետք են եկել վարձկան-ահաբեկիչները՝ Արցախից Բելառուս

23.11.2021 | Մեկնաբանություն | Lragir.am, – ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՈՒՈՅ ՊԱՐՏՔՆ Է – lousavor-avedis.org

Բելառուսի սահմանին փախստականների հոսքի վերաբերյալ հետքրքիր տեղեկություններ են պարզվում։ Լեհաստանի, Մերձբալթյան երկրների, Ուկրաինայի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի ստեղծման փորձերը միջազգային հանրությունը գնահատել է որպես Ռուսաստանի կողմից Արեւմուտքի դեմ հիբրիդային պատերազմի դրսեւորում։

Նշվում է, որ փորձ է արվում ճնշում գործադրել Հյուսիսային հոսք գազատարի գործարկման հարցում, անկայունություն հրահրել Եվրամիությունում, ստիպել Եվրոպային ճանաչել Լուկաշենկոյի նախագահությունը, եւ այլն։

Սակայն այլ հետաքրքիր տեղեկություններ էլ են հայտնվում։ Հայտնի է, որ փախստականների հոսքին աջակցել է նաեւ Թուրքիան։

Ըստ ռուսական համացանցում տարածվող տեղեկությունների, փախստականների խմբերի հետ Եվրամիության սահման են տեղափոխվել նաեւ ահաբեկչական խմբեր Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից, այլ շրջաններից։

Չի բացառվում՝ նաեւ Արցախում արդեն օգտագործված խմբերը (օրերս տեղեկություն հրապարակվեց, որ նրանց դեռ չեն վճարել․ այդպես էր նաեւ նրանց Արցախ ուղարկելու նախօրեին)։ Նշվում է, որ այդ խմբերը կարող են օգտագործվել անկայունություն հրահրելու նպատակով, նախեւառաջ՝ Ուկրաինայում։ Դրանով է պայմանավորված ԵՄ երկրների կոշտ դիրքորոշումը փախստականներին ընդունելու հարցում։

Ռուսաստանը Արցախում պատերազմի մեկնարկին աղմուկ բարձրացրեց վարձկանների ու ահաբեկիչների ներկայության կապակցությամբ, առանց նշելու, թե ով է նրանց ներգրավել այնտեղ։ Բայց շատ արագ Մոսկվան հայտարարեց, որ իր համար ահաբեկիչները վտանգ չեն ներկայացնում։ Ըստ էության, Մոսկվան հանդես եկավ որպես Հայաստանի դեմ ահաբեկչության կազմակերպիչ ու հովանավոր։ Ինչպես դա կատարվեց՝ մանրամասն տես այստեղ։<Կրեմլը՝ Հայաստանի դեմ ահաբեկչության կազմակերպիչ: Թալիբանին «շտկում» են>

Map of Armenia – The Roman-Parthian War 58-63 CE – World History Encyclopedia

www.lragir.am/2021/11/23/683274/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail