Սիսիան քաղաքի բարձրադիր և մի գողտրիկ ժայռեղեն հարթության վրա է գտնվում Սիսիանի Ս Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին,որը հայտնի է նաև Ս Հովհաննես, Սիսավան եկեղեցի անունով։
Ըստ Ս Օրբելյանի կանգնեցվել է.”մեծ բարեպաշտուհի Սյունյաց տիկին Վարազդուխտի կողմից`Սուրբ Լուսավորչի անունով”։
Սիսիանի եկեղեցու հետ կապված շատ հետաքրքիր փաստեր կան,որի մասին մի օր կգրեմ,բայց այսօր ուզում եմ ներկայացնել եկեղեցու մուտքի մոտ հանդիսավոր վեր խոյացող գավազաններից մեկին,որը կարծես մեկ ամբողջություն է դառնում
Եկեղեցու և նրա արևելյան լանջին գտնվող պանթեոնի հետ,որտեղ հանգչում են Արցախյան պատերազմի տարիներին զոհված Սիսիանցի Արծիվ Տղաները…
1904թ. Խրիմյան Հայրիկը այցելում է Սյունիք,և լինում Սիսիանի եկեղեցում,ի հիշատակ այդ այցի` Սիսիանի եկեղեցու մուտքի մոտ կանգնեցվում է այս քարե գավազանը,որի վրա փորագրված է Խրիմյան Հայրիկը կտակը Սյունեցիներին,բոլոր Հայերին…
Շատերին է հայտնի Խրիմյան Հայրիկի “թղթե շերեփի” պատմությունը,բայց Սիսիանի եկեղեցու բակում` քարե գավազանի վրա ,փորագրված է Խրիմյան Հայրիկի ,իմ կարծիքով,ամենակարևոր պատգամը մեզ։
Բովանդակությունը կարող եք կարդալ ներքոհիշյալ նկարի վրա….
ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԳՐԱՌՈՒՄԻՑ
Մագաղաթ.am / Magaghat.am