ՄԻ ՀՐԱՇՔ ԽԱՉՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ – Խմբով գնացինք մեր ազատագրված տարածքի՝ Քաշաթաղի շրջանի Հայթաղ գյուղը
29 ՆՈՅԵՄԲԵՐ 2013 – ՀԱՅԱՍՏԱՆ – ՄՇԱԿՈՅԹ:
2006թ. էր օգոստոս ամիսը։ Օդի ջերմաստիճանը հասնում էր 43-ի։ Խմբով գնացինք մեր ազատագրված տարածքի՝ Քաշաթաղի շրջանի Հայթաղ գյուղը։
Որսորդ Արտակը անտառում մի վանք էր գտել(ինձ նա ցույց էր տվել դեռ 1999թ.ին)։ Այն պետք է մաքրեինք, հետազոտեինք և չափագրեինք։
Արտակն ասաց, անտառում ամենուր խաչքարերի մնացորդներ կան և մի շատ շքեղ՝ կոտրված և խոնհարված խաչքար ևս կա, որի նույնիսկ պատվանդանի մնացորդները կան։
Ճանապահը միայն ոտքով, այն տևեց մոտ 2 ժամ։
Անհամբեր սպասում էի տեսնել այդ չքնաղ խաչքարին։
Առաջին տպավորությունս և հուզմունքս աննկարագրելի էր։
Մաքրեցինք և կանգնեցրեցինք։ Իսկ այդ տարածքում դեռ շատ ու շատ խոնհարված խաչքարեր սպասում են մեզ։