ՈՒԶՈՒ՞Մ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵՏՔ Է ՌԱԶՄԱՍԵՐ ԼԻՆԵՍ, ՊԱՏԵՐԱԶՄԱՍԵՐ ԼԻՆԵՍ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՀԱՍՏԱՏԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

The 12th century St. Mary’s Armenian Church in the village of Tsakuri, in the Hadrut region of Artsakh, where Aliyev ordered the removal of Armenian medieval inscriptions

ՈՒԶՈՒ՞Մ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵՏՔ Է ՌԱԶՄԱՍԵՐ ԼԻՆԵՍ, ՊԱՏԵՐԱԶՄԱՍԵՐ ԼԻՆԵՍ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՀԱՍՏԱՏԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

30 ՆՈՅԵՄԲԵՐ 2021 – ՀԱՅԱՍՏԱՆ:

․․․Պատերազմը ավարտված չի եղել և չի ավարտվելու, քանի դեռ մենք՝ որպես ազգ, որոշում ենք կայացրել ապրել ա՛յս տարածաշրջանում, ա՛յս հայրենիքում, ա՛յս երկրում:

Սա մեր ազգի ինքնության հավերժական կռիվն է լինելու: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք այդ պատերազմին:

Մենք կեղծ խաղաղությամբ առաջ գնալու ոչ մի թեզ չունենք և ոչ մի երաշխիք չունենք: Մեր խաղաղության նվաճման միակ ճանապարհը ռազմասեր լինելն է:

Եվ խաղաղության նվաճման միակ ճանապարհը գիտակցությունն է, որ մենք որոշում ենք կայացրել ապրել այս երկրում, որը մեր աստվածատուր, սրբազան երկիրն է, որտեղ ջրերից ավելի շատ մեր զավակների և հայրերի արյունն է:

Հետևաբար՝ ամեն վայրկյանն է մեզ համար պատերազմ: Նախ մեր ներքին՝ հոգու պատերազմը հաղթելու և, ապա մեր վճռական հաղթանակը՝ երկրի վրա մեր ինքնության և արժանապատվության հաստատման:

Սա բոլոր նրաց է ուղղված, ովքեր խաղաղության կեղծ թեզերով են գալիս մեզ մոտ: Չկա նման բան: Ուզու՞մ ես խաղաղություն՝ պետք է ռազմասեր լինես, պատերազմասեր լինես, և հաղթանակով հաստատես խաղաղություն:

լրագրող- Պատերազմասեր մարդկանց անվանում են ռևանշիստներ…

Բագրատ Սրբազան- Չգիտեմ՝ ով, ինչ է անվանում: Ես անվանում եմ՝ հաղթանակողներ:

ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆՅԱՆ

Մագաղաթ.am / Magaghat.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail