Իսրայելի օրինակը բերելիս՝ հիշենք, որ այնտեղ հողատու ԱԺ նախագահ, վարչապետ ու իշխանություն չկա. Բ. Մուրազին՝ Ալեն Սիմոնյանին

Իսրայելի օրինակը բերելիս՝ հիշենք, որ այնտեղ հողատու ԱԺ նախագահ, վարչապետ ու իշխանություն չկա. Բ. Մուրազին՝ Ալեն Սիմոնյանին

08 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – Հասարակություն

Ալեն Սիմոնյանն ասում է, որ գերիներն իր համար չկան և բերում է Իսրայելի օրինակը, իբր այդ երկիրը ահաբեկիչների գրաված ինքնաթիռը ոչնչացնում է, բայց չի բանակցում։

Իսրայելի օրինակը բերելու համար առաջինը պետք է արձանագրել, որ այդ երկրում հողատու ԱԺ նախագահ, վարչապետ և իշխանություն չկա։ Պետք է հիշել, որ այդ երկրի ղեկավարը հրաժարական է տվել անգամ այն դեպքում, երբ սահմանային բախման հետևանքով 9 զինվոր է զոհվել։

Իսրայելը այն պետություն է, որ 1 գերի հետ ստանալու համար Պաղիստինին է փոխանցել 1007 զինվորականի։ Այս դեպքը եղել է 2011 թվականին։

Ոչ ոք իհարկե չի ասում, որ ինքնակամ գերի հանձնվածներին պետք է հերոսացնել, բայց մի հատ տեսեք, թե ովքեր են գերիներից խոսում։ Հողատուները մարդկանց չկրակելու հրահանգ են տվել, հաճախ 18 տարեկան երեխաներին առանց սպա բարձրացնում են դիրքեր ու դեռ մի բան էլ պահանջներ ունեն։

Հողատուները չեն հասկացել, որ գերի չհանձնվելու առաջին պայմանն այն է, որ զինվորները վստահ լինեն, որ իրենց քաղաքական ղեկավարները Ալիևի տակ պարկած չեն ու անհրաժեշտության դեպքում թիկունք կլինեն իրենց։

Բորիս Մուրազի

Politik.am կայքի խմբագիր

yerkir.am/news/view/255640.html?fbclid

Արթուր Եղիազարյան

ԱԺ նախագահի պաշտոնը ներկայում զբաղեցնողը, երբ որպես օրինակ՝ Իսրայելի մասին է խոսում, նույն Իսրայելից հիշեցնեմ ոչ վաղ անցյալի պատմության մի դրվագ։

28 տարի առաջ՝ 1993 թվականից, պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման շրջանակում տարածում էր գտել «Հող՝ խաղաղության դիմաց» կարգախոսը, որով գերտերություններն Իսրայելին հարկադրում էին, հանուն խաղաղության` հրաժարվել իր տարածքի որոշ մասերից, որոնք ազատագրվել էին տարիներ առաջ:

1992 թվականին Իցհակ Ռաբինը ընտրվեց Իսրայելի վարչապետ: 1993 թվականին Յասեր Արաֆաթի հետ ստորագրեց «Օսլոյի պայմանագիրը», ինչի համար Յասեր Արաֆաթի և Շիմոն Պերեսի հետ մեկտեղ ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ:

1993 թվականի սեպտեմբերի 9-ին պայմանագրի ստորագրման նախօրյակին, Ռաբինը Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաջնորդից՝ Յասեր Արաֆաթից ստացավ նամակ, որում վերջինս հրաժարվում էր բռնությունից և պաշտոնապես հայտարարում էր իր կազմակերպության կողմից Իսրայելի ճանաչման մասին:

Նույն օրը Ռաբինը Արաֆաթին պատասխան-նամակ ուղարկեց, որտեղ պաշտոնապես հայտարարում էր Իսրայելի կողմից Պաղեստինի ազատագրման կազմակերպության ճանաչման մասին: Այդ պայմանագրերի արդյունքում ստեղծվեց Պաղեստինյան ինքնավարությունը, որին փոխանցվեցին Գազայիի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի մի մասի վրա մասնակի վերահսկողությունը:

Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ համաձայնագիրը բերեց իսրայելական հասարակության մեջ Ռաբինի վարկանիշի երկատման. ոմանք նրան հերոս են համարում՝ խաղաղության ձգտելու համար, մյուսները՝ դավաճան՝ պաղեստինցիներին հող տալու համար, որոնք պատկանում են Իսրայելին: Շատ իսրայելցիներ մեղադրում են Ռաբինին, որ նրա կողմից Օսլոյում ստորագրված պայմանագրի պատճառով հազարավոր հրաներ են զոհվել:

1994 թվականի հոկտեմբերի 26-ին Իցհակ Ռաբինը Հորդանանի հետ ստորագրեց հաշտության պայմանագիրը:

Հրեա ժողովուրդը անընդունելի համարեց «Հող՝ խաղաղության դիմաց» կարգախոսը: 26 տարի առաջ՝ 1995 թվականի նոյեմբերի 4-ին, երբ Թել Ավիվում՝ Իսրայելի Թագավորների հրապարակում, հօգուտ «Օսլոյի» գործընթացի բազմահազարանոց ցույցին ելույթ ունենալուց հետո Ռաբինը մոտենում է իր մեքենային, նրա վրա 3 անգամ կրակեցին: 40 րոպե անց նա մահացավ հիվանդանոցում: Սպանությունն իրականացնողը Իգալ Ամիրն էր՝ ուսանող, որն իր արարքը հիմնավորեց նրանով, որ պաշտպանում էր Իսրայելի ժողովրդին՝ Օսլոյի պայմանագրից:

Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի սպանությամբ, համաժողովրդական քվեարկությամբ Բենիամին Նաթանյահուի իշխանության գլուխ գալով, դարեր շարունակ Հայրենիքի համար պայքարած, պատերազմներից հոգնած, բայց անկախություն ձեռք բերած հրեա ժողովուրդը մերժեց «Հող` խաղաղության դիմաց» կարգախոսը:

ԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆ – RESISTANCE – المقاومة – RÉSISTANCE – СОПРОТИВЛЕНИЕ

www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10228163094250636

Facebooktwitterredditpinterestlinkedinmail