Reuters-ն անդրադարձել է ԱՅԺՄԵԱՆ Թուրքիայի խորհրդարանի ծեծկռտուքին

Constantinople - Sainte-Sophia

Reuters-ն անդրադարձել է ԱՅԺՄԵԱՆ Թուրքիայի խորհրդարանի ծեծկռտուքին

10 Դեկտեմբեր 2021 – ԱՅԺՄԵԱՆ ԹՈՒՐՔԻԱ – ՔԱՂԱՔԱԿԱՆ:

Reuters լրատվական գործակալությունն անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավորների միջև տեղի ունեցած բռունցքներով կռվին։

«Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի պատասխանը ծեծկռտուք է առաջացրել ԺՀԿ-ի և իշխող ԱԶԿ-ի պատգամավորների միջև» շեշտադրմամբ հրապարակման մեջ մասնավորապես նշվել է․

«Խորհրդարանի իրարանցումն արտացոլեց փողոցներում առկա լարվածությունը. այնտեղ շատ թուրքեր, որոնց բյուջեն տակնուվրա է եղել նախորդ ամիս լիրայի 30 տոկոս արժեզրկման ու 21 տոկոսանոց գնաճի պատճառով, պայքարում են բավարար սնունդ և դեղորայք գնելու համար։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի ագրեսիվ նվազեցումները հանգեցրեց շուկայի փլուզմանը։ Չնայած լայն քննադատություններին՝ նախագահ Էրդողանն աջակցել է այս քաղաքականությանը՝ որպես նոր տնտեսական ծրագրի մի մաս, որը, նրա խոսքով, շեշտը դնում է արտահանման, վարկի և տնտեսական աճի վրա»:

Նշենք, որ դեկտեմբերի 8-ին Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Էրքան Այդընը քննադատել էր ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույին, ինչից հետո Սոյլուն պատգամավորին կեղծարար և ստախոս էր անվանել։ Լեզվակռիվը ԱԶԿ և ԺՀԿ պատգամավորների միջև ծեծկռտուքի էր վերածվել։

էrmenihaber.am/am/news/2021/12/10/Reuters-Թուրքիայի-խորհրդարան/221799

Facebooktwitterredditpinterestlinkedinmail