ԱՐԱՐԱՏԵԱՆ ԵՐԿԻՐ, ՔԱՋԱՆՑ ԵՐԿԻՐ – ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
13 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – Համլետ Մարտիրոսյան – ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ: Կարդալ նաեւ՝
ԱՐԱՐԱՏԵԱՆ ԵՐԿԻՐ, ՔԱՋԱՆՑ ԵՐԿԻՐ
Արհեստականորեն ստեղծված «Urartu» տերմինը, որպես ազգի ու պետության անվանում, պաշտոնական գիտության կողմից դարձվել է մի սեպ, մի անջրպետ, որը խոչընդոտում է պատմական Հայաստանի տարածքում Հայոց պատմությունը մինչև նախապատմական ժամանակները տարածելուն:
Ընդ որում, «Urartu»-ի սեպագիր գրության բոլոր ձևերը առանց որևէ դժվարության ընթերցվում են Ararat: Վերջինիս հնագույն գրավոր վկայությունը հասնում է մինչև Շումերի վաղ դինաստիական ժամանակները (Ք.ա. ~ 3000թ): Իսկ KUR Biaini=«Բիայնի երկիր» անվանման ճշգրիտ ընթերցումն է Քաջանց երկիր, որը մեր բանահյուսության մեջ հիշատակվում է որպես առասպելական երկիր (մասնավորապես Սասնա ծռեր էպոսում):
Հայոց Արարատեան/Քաջանց թագավորության (=«Urartu») գոյության հիմնավորման խնդրում առանցքային նշանակություն ունի նաև «ուրարտական» շրջանի հիերոգլիֆիկ գրերի (մեհենագրերի) վերծանումը: «Ուրարտական» մեհենագրերը հիմնականում հայտնաբերվել են կնիքների, խեցեղենի, բրոնզե թիթեղների ու թասերի վրա: Դրանք կարճ արձանագրություններ են (հայտնաբերված ամենամեծ արձանագրությունը կազմված է 7 հիերոգլիֆիկ նշաններից) և ներկայացնում են դիցանուններ, անձնանուններ, չափի միավորների անվանումներ և այլն:
Ուրարտական հիերոգլիֆիկ նշանների ընդհանուր քանակն անցնում է 300-ից: Այսքան էր նաև նշանագրերից ծագած շումերական ամենագործածական սեպանշանների թիվը:
Արարատեան թագավորության մեհենագրերի հայերեն վերծանման մի քանի փորձեր արդեն եղել են: Artak Movsisyan-ը փորձելով ընթերցել որոշ «ուրարտական» թագավորների անուններ, մեհենագրերին մեխանիկորեն վերագրում է այնպիսի հնչյունական արժեքներ, որպեսզի ստանա սեպագիր արձանագրություններից հայտնի անուններ (օրինակ՝ Išpuini):
Նախ՝ դրանով նա ընդունում է, որ սեպագրերը ճիշտ են ընթերցվել և Արարատեան թագավորները այդպիսի անուններ են կրել, ինչը չի հաստատվում հետագա գրավոր աղբյուրների տվյալներով:
Երկրորդ՝ այս մոտեցումը վանկա-գաղափարագիր գրության վերծանման մեթոդների հետ ոչ մի կապ չունի: Մասնավորապես, հեղինակի կողմից առաջարկվող հնչյունական արժեքները ոչ մի կապ չունեն մեհենագրի պատկերած առարկայի անվանման հետ:
Սա սեպագիր և մեհենագիր գրություններն իրար հետ հարմարեցնելու անհաջող փորձ էր և բնականաբար վերծանման տեսանկյունից ոչ մի արդյունք չտվեց: Ժամանակին այս հարցերը քննարկել ենք Արտակ Մովսիսյանի հետ և ես հայտնել եմ իմ դիտողությունները:
Վերծանման մյուս փորձը պատկանում է լուսահոգի Հովհաննես Կարագեոզյանին: Նա ևս խնդիր էր դնում ստանալ սեպագիր ընթերցումներից հայտնի անվանաձևերը: Հ. Կարագեոզյանը իրավացի է, երբ վերցնում է մեհենագրի պատկերած առարկայի անվանումը, սակայն դրա իրագործումը կատարում էր խիստ կամայական ձևով: Նա պատկերված առարկայի անվանումը վերցնում էր տարածաշրջանի այն լեզվից, որը հարմար էր գալիս մեհենագրության ու սեպագիր գրության ընթերցումները նույնականացնելու համար: Օրինակ, 4 հիերոգլիֆներից կազմված մի արձանագրության ընթերցման ժամանակ նա ներգրավում է չորս տարբեր լեզուների բառեր (հայերեն, վրացերեն, խեթերեն և ասուրերեն):
Իմ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ «ուրարտական» մեհենագրերը նույնական են վերին հին քարի դարում ստեղծված Սյունիքի ժայռափոր նշանագրերի հետ (տես նկարը, որտեղ բերված են մեհենագրերի որոշ նմուշներ):
Հաջողությամբ հիմնավորվում է, որ ուրարտական մեհենագրերը Սյունիքի ժայռապատկերներից եկող նշանագրեր են, իսկ նրանց լեզուն հայերենն է: Սա մի քանի այլ փաստերի հետ հիմք է տալիս պնդելու, որ անհրաժեշտ է «ուրարտական» սեպանշանների հնչյունական արժեքները վերանայել և նրանց նորովի վերծանման խնդիր դնել:
Սյունիքի ժայռափոր նշանագրերի և Քաջանց թագավորության մեհենագրերի համեմատական հետազոտման երկրորդ կարևոր արդյունքն այն է, որ ավելի քան 15․000 տարիների ընթացքում դրանք, որպես գրանշաններ, անընդհատ գործածվել են պատմական Հայաստանի տարածքում:
– ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ