Ուղիղ մեկ դար առաջ Կիլիկայից Ֆրանսիայի հեռանալու պատճառով հազարամյակներ այնտեղ ապրած հայերը հարկադրաբար լքում են շրջանը։
Հայերից հետո Կիլիկայի՝ մասնավորապես Ադանայի գրեթե բոլոր գործարանները, հողերը անտերության էին մատնված։
Աթաթուրքը երբեմնի հայաշատ Կեսարիայի բնակչությանը կոչ է անում տեղափոխվել Ադանա՝ տիրանալու հայերի կողմից թողնված ունեցվածքին։
Հազարավոր թուրք երիտասարդներ են տեղափոխվում քաղաք ու սկսում յուրացնել հայերի ունեցվածքը. այդ երիտասարդներից մեկն էլ Հաջը Օմերն էր, ով, բացի հայկական այլ ունեցվածքներից, «իրենով է անում» Ադանայի հայտնի Թաշքյոփրյու կամուրջը, գնելով այնտեղ անցնող-գնացողներից հայերի թողած իրերը։
1934 թ. Հաջը Օմերը իրեն նոր ազգանուն է ընտրում՝ Սաբանջը՝ Աթաթուրքի ելույթներից մեկի պատվին («Եղբայրներ, սուր բռնող ձեռքը հոգնում է, գութան բռնող ձեռքը բերք է տալիս։ Մենք ագահ տիրակալների համար թուր բռնողի փոխարեն պետք է դառնանք գութան անողներ (Sabancı)»)։
Այսպես Հաջը Օմեր Սաբանջին դառնում է Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ հիմք դնելով հայտնի Սաբանջը գերդաստանին։
1994 թ. հայերի թալանված ունեցվաքի շնորհիվ մոտ 100 մլրդ ունեցող Սաբանջը ընտանիքի Sabancı Holding-ը Ստամբուլում ստեղծում է «Սաբանջը համալսարանը»։
2017-2018 թթ. այս համալսարանում է սովորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ կողմից բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, ով Սաբանջըում իր ուսումը կիսատ է թողել և վերադարձել Հայաստան 2018 թ. ապրիլին։
Արգամ Ա. Եղիազարյան