ԼԵՆ ՈՒԻՔՍ – Խոջալուի արիւնահեղութիւնը – Արդեօ՞ք Ազրպէյճանցիներն Են Իրականացրել Աղտամի (Խոջալու) Արիւնահեղութիւնը Սեփական Ժողովրդի Հանդէպ

ԼԵՆ ՈՒԻՔՍ – Խոջալուի արիւնահեղութիւնը – Արդեօ՞ք Ազրպէյճանցիներն Են Իրականացրել Աղտամի (Խոջալու) Արիւնահեղութիւնը Սեփական Ժողովրդի Հանդէպ

18 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ:

ԼԵՆ ՈՒԻՔՍ

Խոջալուի արիւնահեղութիւնը

2022 թուականի փետրուարի 26-ին Ազրպէյճանը կը նշի Խոջալուի արիւնահեղութեան 30-ամեակը` սարսափելի իրադարձութիւններից մէկը, որը տեղի ունեցաւ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ (1988-1994 թթ.):

Հայերն էլ պէտք է նոյնն անեն, սակայն ոչ այն պատճառներով, ինչ` Ազրպէյճանը:

Աւերուած ազրպէյճանական տուն, Խոջալու, Արցախ (Լեռնային Ղարաբաղ)

Մի ձմրան ցրտաշունչ օր 50-ից (առաջին զեկոյցում) մինչեւ 200+ (հետագայում Պաքուի պնդմամբ) հիմնականում մեսխեթցի թուրք խաղաղ բնակիչների Խոջալուի արիւնահեղութիւնն աշխուժացնում է թուրքական աշխարհը: Ազրպէյճանի բռնատիրական կառավարութիւնը պատերազմական այս յանցագործութիւնը որակում է որպէս «ցեղասպանութիւն»: Սա յարմար կերպով շփոթեցնում է աշխարհին, թէ ով է եղել նախայարձակը Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ` Ազրպէյճանը:

Կոտորածը որպէս «ցեղասպանութիւն» պիտակաւորումը, անկասկած, հակակշիռ է Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի բնիկ քրիստոնեաների, այդ թւում` հայերի դէմ իրականացուած ցեղասպանութեանը: Դա նաեւ օգնում է շեղել դարերի ընթացքում գաղութացնող թուրքերի եւ ազրպէյճանցիների կողմից հայերի բազմաթիւ ջարդերից:

Խոջալուն լայնօրէն ընդգրկուել է հայերին սատանայացնելու ազրպէյճանական պաշտօնական քարոզչութեան մէջ` որպէս պետութեան կողմից հովանաւորուող ցեղապաշտութեան ծրագրի մի մաս: Ներառուած պատկերների մեծ մասը նոյնիսկ արիւնահեղութեան վայրում չի արուել: Բայց ապատեղեկատուութիւնն այսքանով չի աւարտւում:

Խոջալուի արիւնահեղութիւնն աւելի ճիշդ կը լինի անուանել Աղտամի արիւնահեղութիւն, քանի որ այն գտնւում է իրական վայրից ոչ հեռու: Այնուամենայնիւ, Պաքուն դա ներկայացնում է որպէս Խոջալուում տեղի ունեցած` հայերին ներքաշելու համար:

Ազրպէյճանն ունի մարդու իրաւունքների սարսափելի ցուցանիշ (փտածութեան առումով 129-րդը, իսկ մամուլի ազատութեան առումով աշխարհում 168-րդը) եւ յայտնի է քաղաքական նպատակներով իրադարձութիւնները կեղծ ներկայացնելով: Օրինակ, 2020 թուականի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ընթացքում եւ դրանից յետոյ ազրպէյճանցիները մարդու իրաւունքների բազմաթիւ խախտումներ են թոյլ տուել ծագումով հայերի նկատմամբ, ինչպիսիք են` գլխատումները, քիմիական զէնքի օգտագործումը եւ ռազմագերիների սպանութիւնն ու բռնութիւնը:

Ազրպէյճանն արգելում է հայերի մուտքը` ելնելով զուտ ազգային պատկանելութիւնից` անկախ քաղաքացիութիւնից:

«Հիւման ռայթս վոթչ» («Մարդու իրաւունքների պաշտպանութիւն»

«Հիւման ռայթս վոթչ»-ը (HRW) 1997 թուականի մարտի 23-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում հայերը մեղաւոր են յայտարարուել Խոջալուի կոտորածի մէջ` առանց այս պնդումը հաստատող որեւէ ապացոյցի: Արդեօ՞ք HRW-ն ենթադրում էր, որ ոչ մի քաղաքակիրթ ժողովուրդ չի կարող սպաննել իւրայիններին, եւ հետեւաբար ենթադրում էր, որ հայերը պէտք է կատարած լինեն այս սարսափելի ռազմական յանցագործութիւնը:

Եթէ HRW-ն սխալ է, ապա մարդու իրաւունքների պաշտպանութեան համար պատասխանատու կառոյցն ամօթալի կերպով աջակցել է մարդու իրաւունքների վատ ցուցանիշներ ունեցող Ազրպէյճանին տասնամեակներ շարունակ կեղծ սատանայացնել հայերին: Այսպիսով, HRW-ն, վիճարկելի, մեղաւոր է մարդու իրաւունքների կոպիտ խախտումներին մեղսակից լինելու մէջ:

Վկայութիւն

Ի՞նչ են բացայայտում Խոջալուի արիւնահեղութեան վկայութիւնները: Արիւնահեղութեան մասին ամենահամոզիչ վկայութիւններից մի քանիսը չեխ լրագրող Տանա Մազալովայինն է: Նա նկարագրել է իր շփումը յայտնի ազրպէյճանցի լրագրող Չինկիզ Մուսթաֆայեւի հետ իրադարձութեանը յաջորդող օրերին:

Մազալովայի յստակ յիշողութիւնը վառ մանրամասներ է հաղորդում ազրպէյճանցի զինուորների կողմից վերահսկուող տարածքում տեղի ունեցած սպանութիւնների մասին: Նա նշել է, թէ ինչպէս է տեսանիւթը ցոյց տալիս, որ զոհերի ծնկների վրայ կրակել են, իսկ ոմանց մահից յետոյ գլխամաշկել են. ոեւէ հայ ներկայ չի եղել: Նա նաեւ յայտարարեց, որ ազրպէյճանական իշխանութիւններն օգտագործել են դիակների քայքայման սարսափելի տեսարանը` որպէս քարոզչական միջոցառում:

Ապացոյցների տեսանկիւնից երկու կարեւոր կէտ կայ: Նախ, գործնականում անհնար կը լինէր, որ զոհերին քիլոմեթրեր հեռաւորութեան վրայ հայերը կրակէին ծնկի մակարդակով: Երկրորդ, անհաւանական է, որ հայերը կարողանան մօտենալ կայքին եւ այլանդակել զոհերին ազրպէյճանական կողմից վերահսկուող տարածքում, ուստի այս չարաշահումը պէտք է կեղծուած լինի:

Ստեփանակերտի շրջափակումը ճեղքող Խոջալուի հայկական պաշարումը եւ փախստականների միջանցքը

Ամենակարեւորն այն է, որ քիչ տրամաբանութիւն կայ ստեղծել մարդասիրական միջանցք` հնարաւորութիւն տալով շրջապատուածներին լքել հակամարտութեան գօտին, ապա սպաննել նրանց այն բանից յետոյ, երբ նրանք լքեն հայկական վերահսկողութեան տակ գտնուող տարածքները: Ազրպէյճանցի գրող Էյնուլլա Ֆաթուլայեւը ճանաչել է միջանցքը` յայտարարելով.

«Միջանցք իրօք եղել է, այլապէս լիովին շրջապատուած եւ արտաքին աշխարհից մեկուսացուած խոջալուեցիները ոչ մի կերպ չէին կարողանայ ճեղքել օղակը եւ դուրս գալ շրջապատումից»:

Ազրպէյճանցիներ, անկասկած, զոհուել են ազրպէյճանական եւ հայկական ուժերի միջեւ աշխուժ փոխհրաձգութեան պատճառով (փախչող խաղաղ բնակիչների մէջ կային զինուած ազրպէյճանցիներ): Այնուամենայնիւ, չկայ որեւէ հաւաստի ապացոյց, որ հայերը համակարգուած եւ միտումնաւոր թիրախաւորել են ազրպէյճանցի խաղաղ բնակիչներին Հայաստանի կողմից վերահսկուող տարածքներում:

Չինկիզ Մուսթաֆայեւի` արիւնահեղութեան վայրի տեսանիւթերը լրացուցիչ քննադատական ապացոյցներ են տալիս:

Մուսթաֆայեւն այնքան էր ցնցուել իր տեսածից` դիերի շուրջը հանգիստ շրջող ազրպէյճանցի զինուորներ, իսկ աւելի ուշ` զոհեր, որոնք այլանդակուել էին իրենց մահից օրեր անց Ազրպէյճանի կողմից վերահսկուող տարածքում, որ յետոյ պատասխաններ է պահանջել իր կառավարութիւնից:

Մազալովան նշել է, որ դրանից յետոյ Մուսթաֆայեւը շատ է մտահոգուել Ազրպէյճանում իր բարեկեցութեամբ` նշելով, որ Պաքւում քայլելու համար իրեն կարող է «զրահաբաճկոն» պահանջուել: Չինկիզ Մուսթաֆայեւը զոհւում է միայն շաբաթներ անց` 1992 թուականի յունիսի 15-ին, ըստ տեղեկութիւնների` մարտում ստացած վէրքերի պատճառով:

Ռուսական «Մեմորիալ» մարդու իրաւունքների կենտրոնը յայտնել է, որ Աղտամի հիւանդանոցային գնացքում գտնուող բժիշկները յայտնել են առնուազն չորս գլխամաշկուած դիակի մասին, մի մարմին գլխատուած էր: Աւելի՛ն. 10 մարդ մահացել էր բութ առարկայի հարուածներից: Այս սպաննիչ գործողութիւններից ոչ մէկը չէր կարող իրականացուել հայերի կողմից, եթէ նրանք չվերահսկէին արիւնահեղութեան վայրը: Աւելին, ազրպէյճանցի զինուորները նախկինում բազմիցս անդամահատել եւ գլխատել են զոհերի:

Հայերի կողմից գերեվարուած ազրպէյճանցիների նկատմամբ վերաբերմունքը

Մարդու իրաւունքների ոտնահարման մեղադրանքները պէտք է քննուեն բոլոր կողմերից: Հաղորդւում է, որ հայերը պատասխանատու են ապօրինութեան որոշ անհատական դէպքերի համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդը ափսոսանք է յայտնել Խոջալուի գրաւման ժամանակ ենթադրեալ դաժանութեան դէպքերի կապակցութեամբ:

Մարդկանց զայրոյթի ուժեղ զգացումը, ում ընտանիքները սպաննուել էին ջարդերի ժամանակ, ժամանակաւոր խելացնորութեան ազդեցութեան տակ կարող էր որոշ անհատների ստիպել գործն իրենց ձեռքը վերցնել: Ցաւօք, Խոջալուի գրաւման հետ կապուած առանձին յանցագործութիւնները հետաքննելու փորձեր չեն արուել: Այս գործողութիւնները պէտք չէ հանդուրժուեն եւ դեռ պէտք է հետաքննուեն:

Հակասական վկայութիւններ կան այն մասին, թէ Խոջալուի եւ նրա շրջակայքում գերեվարուած [մօտ] 700 ազրպէյճանցիները լաւ սնուել եւ հագուստ են ստացել, թէ ոչ: Ի վերջոյ, այս մարդիկ ողջ են մնացել հայկական գերութեան մէջ, իսկ յետոյ հայրենադարձուել Ազրպէյճանի իշխանութիւններին:

Հայերն իրենք քիչ սնունդ ունէին, քանի որ ազրպէյճանական ուժերն աւելի վաղ շրջափակել էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը` անընդհատ գնդակոծելով այն Խոջալուի նման դիրքերից:

Շարժառիթներ

Նկատելով, որ մարդասիրական միջանցքով անցնող փախստականները Կարկառ գետն անցնելուց յետոյ բաժանւում են (ոմանք շարժւում են հիւսիս` Աղտամ, իսկ միւսները դէպի արեւելք` Նախիջեւանիկի ուղղութեամբ Շելլիի մօտ գտնուող արիւնահեղութեան վայր), Էյնուլլա Ֆաթուլայեւը նշել է.

«Թւում է [ընդդիմութեան կողմից վերահսկուող] Ազրպէյճանի ժողճակատայինների գումարտակը [անկանոն ուժերը] ոչ թէ փորձում էր փրկել բնակիչներին, այլ մեծ արիւնահեղութեան էր ձգտում [Ազրպէյճանի նախագահ] Այազ Մութալիպովին տապալելու ճանապարհին»:

Լրացուցիչ ապացոյցները ցոյց են տալիս, որ ընդդիմութեան հետ կապ ունեցող ազրպէյճանցի պաշտօնեաները փորձել են օգտագործել այս սարսափելի իրադարձութիւնն իրենց առաջնորդին պաշտօնազրկելու համար: Հեռուստատեսային հարցազրոյցում Ազրպէյճանի խորհրդարանի խօսնակ Եաղուպ Մամետովը յայտարարել է, որ` «Իրեն լաւ յայտնի են նրանք, ում խղճի վրայ է Խոջալուի ողբերգութիւնը: Խօսքը հայկական կողմի մասին չէր»:

Եաղուպ Մամետովի յայտարարութիւնը, տեղեկագրութիւն «Ականեոք» ամսագրում, No 14-15 (1992)

Նախագահ Մութալիպովը մեղադրում է իր քաղաքական հակառակորդներին` Աղտամի մօտ Խոջալուի զոհերի սպանութեան մէջ: Աւելի ուշ նա հերքում է դա, բայց Ազրպէյճանի ամբողջատիրական հասարակութեան մէջ դա զարմանալի չէ:

Նախագահ Մութալիպովի օրօք Ազրպէյճանի իշխանութիւնների թւում, որոնք ի վերջոյ շահում են Խոջալուի ջարդերից, Հէյտար Ալիեւն էր: Նա եղել է ՊԱԿ-ի խորհրդային հետախուզական ծառայութեան աւագ աշխատող: Ալիեւն այնուհետեւ դառնում է Ազրպէյճանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան (ԽՍՀ) ղեկավարը 1969-1982 թուականներին` գերիշխելով Ազրպէյճանի քաղաքականութեան մէջ: 1993 թուականին նա իշխանութեան է գալիս յեղաշրջման արդիւնքում:

Հէյտար Ալիեւը պարծենում էր իր ցեղապաշտական հակահայկական քաղաքականութեամբ` յայտարարելով.

«… Ես ջանում էի այնտեղ փոխել ժողովրդագրութիւնը: Մարզի շրջակայ բնակավայրերից մենք այնտեղ էինք ուղարկում ազրպէյճանցիների: Այս եւ այլ միջոցներով ես ջանում էի, որպէսզի Լեռնային Ղարաբաղում լինէր աւելի շատ ազրպէյճանցի, իսկ հայերի թիւը կրճատուէր»:

2003 թուականին նախագահի պաշտօնը ստանձնում է Ալիեւի որդին` Իլհամ Ալիեւը: Այդ ժամանակուանից ի վեր նա ամուր մնացել է իշխանութեան ղեկին եւ իր կնոջը` Մեհրիպանին նեփոթիսթական կերպով նշանակել է փոխնախագահ:

Ինչպէս նշել է Մազալովան, ազրպէյճանցիներն օգտագործել են այս իրադարձութիւնը` խափանելու դիւանագիտական ճանապարհով պատերազմը լուծելու առաջին փորձը: Հետագայում նրանք Խոջալուն օգտագործում են հայերին որպէս ժողովուրդ սատանայացնելու համար` ապացոյցներով չհիմնաւորուած կեղծ պնդումներով: Ազրպէյճանում երբեք արժանահաւատ, բաց եւ անկախ հետաքննութիւն չի եղել Աղտամի մօտ տեղի ունեցածի վերաբերեալ:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը (Արցախ)

Ազրպէյճանը միջազգայնօրէն ճանաչուած ինքնիշխան պետութիւն չէր մինչեւ 1991 թուականի դեկտեմբերի 26-ը: Նախկին ինքնահռչակ Ազրպէյճանի Դեմոկրատական Հանրապետութիւնը (1918-20) երբեք տէ ժիւրէ չի ճանաչուել որեւէ պետութեան կողմից, եւ Ազգերի լիկան մերժել է նրա անդամակցութեան յայտը (նշում` Փարիզի Խաղաղութեան խորհրդաժողովը ճանաչեց Ազրպէյճանը որպէս տէ ֆաքթօ իրաւատէր խորհրդաժողովը նպատակների համար, սակայն դա չէր նշանակում ինքնիշխանութեան ճանաչում):

Հետեւաբար Ազրպէյճանը «տարածքային ամբողջականութեան» հիման վրայ դաժանօրէն ներխուժելու եւ պատերազմ վարելու հիմք չունէր, քանի որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզն օրինականօրէն հռչակել էր իր անկախութիւնը խորհրդային սահմանադրութեան 72-րդ յօդուածի համաձայն, իսկ Ազրպէյճանական ԽՍՀ-ն ընդամէնը մարզ էր: Միաւորուած ազգերի կազմակերպութեան բանաձեւերը բռնութեան իրաւունք չեն տուել եւ պարտադիր չեն, ինչի վկայութիւնն է ՄԱԿ-ի բանաձեւերի անտեսումը Թուրքիայի կողմից 1974 թուականին Կիպրոս ներխուժելուց յետոյ:

Եզրակացութիւններ

Հայերը պէտք է աշխարհին պատմեն, թէ ի՛նչ է իրականում, ըստ վկայութիւնների, տեղի ունեցել Խոջալուի անմեղ զոհերի հետ: Նրանք պէտք է մասնակցեն Խոջալուի յիշատակման արարողութիւններին` յիշելու զոհուածներին` որպէս ճշմարտութեան ակնյայտ ազդանշան, այնպէս, որ աշխարհն իմանայ, թէ ոճրագործները հայերը չեն:

Ոչ մի արդարացում չկար ազրպէյճանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում մղուող դաժան ներխուժման եւ դաժան պատերազմի համար, որը յանգեցրեց Աղտամում արիւնահեղութեանը:

Խոջալուի [աւելի ճիշդ` Աղտամի] արիւնահեղութիւնը նպաստել է նաեւ Ազրպէյճանի կառավարութեան կողմից պետականօրէն հովանաւորուող ցեղապաշտական ատելութեանը, որն ի վերջոյ յանգեցրել է հազարաւոր հայերի մահուան: Այսպիսով, հայերը նոյնպէս զոհ են գնացել կոտորածին. պատերազմական յանցագործութիւն, որն անհերքելի եւ ճնշող ապացոյցները ցոյց են տալիս, որ իրականացրել են ազրպէյճանցիները:

www.aztagdaily.com/archives/532569

Facebooktwitterredditpinterestlinkedinmail