ԱՄՆ դեսպանատան ուշագրավ հիշեցումը Հայաստանին – Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1991 թ. դեկտեմբերի 25-ին, Միացյալ Նահանգները ճանաչեց

ԱՄՆ դեսպանատան ուշագրավ հիշեցումը Հայաստանին

25.12.2021 | Քաղաքականություն | Lragir.am,

Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1991 թ. դեկտեմբերի 25-ին, Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը:

«1991 թ. դեկտեմբերի 25-ին նախագահ Ջորջ Բուշ ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին», նշված է հայտարարության մեջ:

Ամերիկյան դեսպանատունը նաև հիշեցրել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը շատ ավելի վաղ շրջանում է սկիզբ առել:

Միացյալ Նահանգները ճանաչել է նաև Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը 1918-20 թթ. կարճ ժամանակահատվածում: ԱՄՆ պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին դիվանագիտական նոտա է փոխանցել Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Բաստրմաջյանին՝ տեղեկացնելով Հայաստանի անկախությունը ճանաչելու նախագահ Վուդրո Վիլսոնի որոշման մասին: Որոշման մեջ նախագահ Վիլսոնը շեշտում էր, որ այդ ճանաչումը «ոչ մի կերպ չի կանխորոշում տարածքային սահմանները, որոնք … հետագա սահմանազատման հարցեր են»:

Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմական իրադարձությունների մասին ավելին իմանալու համար տես՝ https://history.state.gov/countries/armenia, հայտնում են դեսպանատնից։

www.lragir.am/2021/12/25/690197/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail