Թուրքիայի և Հայաստանի յարաբերութիւնների «կարգաւորման» մասին՝ ՀՅԴ «Արմեն Գարօ» ուսանողական Միութեան յայտարարութիւնը

ՀՅԴ-«Արմեն-Գարօ»

Թուրքիայի և Հայաստանի յարաբերութիւնների «կարգաւորման» մասին՝ ՀՅԴ «Արմեն Գարօ» ուսանողական Միութեան յայտարարութիւնը

27 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Դեկտեմբերի 13-14-ը Թուրքիան և Հայաստանը պայմանաւորուել են կարգաւորել դիւանագիտական ​​երկկողմ յարաբերութիւնները։

Այս նոր գործընթացով Հայաստանը, որը թէև ընդգծում է առանց նախապայմանների յարաբերութիւն հաստատել, սակայն անուղղակիօրէն ընդունում է թուրքական կողմի պայմանները։ Ակնյայտ է, որ Երևանը հրաժարւում է Ցեղասպանութեան ճանաչման գործընթացից և Արցախի հակամարտութիւնը համարում է լուծուած։ Այսպիսով, Հայաստանի կառավարութիւնը նպաստում է իր պետականութեան հիմքերի ոչնչացմանը։

Երկու երկրներն էլ յատուկ բանագնացներ են նշանակել յարաբերութիւնների «կարգաւորման» գործընթացը սկսելու համար։ Այս գործընթացը ուղղակի արդիւնք է 3+3 բանակցային նոր ձևաչափի, որը խաթարում է բոլոր դիւանագիտական ​​դրոյթները, որոնք երաշխաւորուած են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանաւորութեան ներքոյ։

Թուրքիայի յատուկ պատուիրակ-բանակցողն է՝ Սերդար Քըլըչը, որը նախկինում եղել է ԱՄՆ-ում դեսպան, ցեղասպանութիւնը ժխտող անձ է և «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպութեան աջակից: Նման քաղաքական գործիչը չի կարող Հայաստանի հետ յարաբերութիւնների «կարգաւորման» քննարկումներ վարել։

  • Նկատի ունենալով, որ նէօ-կայսերական ​ռեժիմները սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականութեանը,
  • Նկատի ունենալով Թուրքիայի Հանրապետութեան յարձակողապաշտ պահուածքը, որը միանշանակ առաջնահերթութիւն է տալիս ուժի կիրառմանը, ինչն ապացուցուած է 2020 թուականի նոյեմբերից ի վեր հայկական տարածք մշտական ​​ներխուժումներով,
  • Նկատի ունենալով, որ հայկական հանրապետութիւնների կենսական շահերը չեն կարող երաշխաւորուել 3+3 ձևաչափով և դրան յաջորդած Թուրքիայի Հանրապետութեան կողմից առաջադրուած պայմաններով,

ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական Միութիւնը.

– Ընդգծում է Նոյեմբերի 9-ի համաձայնագրի անօրինականութիւնը և դրա թելադրած հետագայ մերձեցումը Թուրքիայի հետ, որը չի կարող հիմք դառնալ Հարաւային Կովկասում կայուն և տեւական խաղաղութեան հաստատման համար.

– Պահանջում է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահութեան գլխաւորությամբ և ընդգծել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի գերակայութիւնը.

– Յիշեցնում է Հայաստանի ղեկավարութեանը, բոլոր երկկողմ և բազմակողմ բանակցութիւններում, առաջնահերթութիւն տալ Արցախի Հանրապետութեան անվտանգութեանն ու կարգավիճակի հարցին.

– Կոչ է անում Հայաստանի ղեկավարութեանը պաշտպանել Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը, ներառեալ Հայկական պետութեան ողնաշարը համարուող՝ Սիւնիքի մարզը։

– Պահանջում է Փաշինեանի վարչակազմի հրաժարականը, որը պատասխանատու է պետութեան կենսական շահերին հակասող քաղաքականութեան վարելու համար՝ ներառեալ, այսպէս կոչուած, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որն ընդլայնում է նէօ-օսմանեան նկրտումները և ոտնահարում է միջազգայնօրէն ճանաչուած Հայաստանի ինքնիշխան տարածքը։

ՀՅԴ «Արմեն Գարօ» ուսանողական Միութիւն / Գանատա

Horizonweekly.ca 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail