Այս գիրքը իմ պատասխանն է բոլոր նրանց, ովքեր հայոց պատմությունը սահմանափակում են երեք հազար տարվա ժամանակահատվածում – Տերյան Անժելա

Armenia’s Ancient Geographical Names - Babylonian World Map, British Museum, London

Այս գիրքը իմ պատասխանն է բոլոր նրանց, ովքեր հայոց պատմությունը սահմանափակում են երեք հազար տարվա ժամանակահատվածում – Տերյան Անժելա

30 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021 – ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ – ՊԱՏՄՈՒԹԻՒՆ – ՄՇԱԿՈՅԹ:

Այս գիրքը իմ պատասխանն է բոլոր նրանց, ովքեր հայոց պատմությունը սահմանափակում են երեք հազար տարվա ժամանակահատվածում, ովքեր փորձում են հայոց պատմությունը ենթարկել ինչ-որ չափորոշիչների, ովքեր խոչընդոտում են Առաջավոր Ասիայի, մասնավորապես Միջագետքի գրավոր աղբյուրներով վկայված հայոց ավելի քան վեց հազարամյակ ձգվող պատմության իրողությանըը:

Համոզված եմ ի վերջո հաղթելու է ճշմարտությունը և հայ ազգը ունենալու է իրեն արժանի հայոց պատմության դասագրքեր ու աշխատություններ, որոնցով դաստիարակվող սերունդը ստեղծելու է ՀԶՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՐ ԱՐԱՐԱՏ-ՀԱՅՔ

The work presents the history of Armenians (Hay-Armenians), one of the oldest nations of the world, from the times of creation to the end of the 1st millennium BC

Հայ ազգի ապագայի համար վճռական նշանակություն ունեցող այս օրերին լույս է տեսել նոր գիրք «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱՏ ԵՐԿՐԻ», որը հնագույն ժամանակներից սկսած իրար հաջորդող հայոց պետությունների և պետականության պատմության մասին է:

Ներկայացվում է գրքի ամփոփումը հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով:

ԱՄՓՈՓՈՒՄ: Գրքում ներկայացվում է աշխարհի հնագույն ազգերից մեկի՝ հայ-արմենների պատմությունը արարչագործության ժամանկներից մինչև մ.թ.ա. I-ին հազարամյակի վերջ ընկած ժամանակաշրջանը: Միջագետքի գրավոր աղբյուրները, մասնավորապես շումերական դիցաբանական վիպերգերը («Էնմերքարը և Արատտայի տիրակալը»,) վկայում են, որ մ.թ.ա. IV-III հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում գոյություն է ունեցել ԱՐԱՐԱՏ անունով պետություն, որի բաղկացուցիչ մասն էր Արատտա քաղաքը (մայրաքաղաք, քաղաք-պետություն):

Արատտան Արարատ երկրի հոգևոր ու մշկութային կենտրոնն էր, որը նաև քուրմ-թագավորի նստավայրն էր: Արատտան հոգևոր, տնտեսական, մշակութային, ռազմական ու այլ կապերով կապված էր Շումերի Ուրուկ քաղաքի հետ:

Ըստ միջագետքյան վիպերգերի Արարատը արարչագործության երկիրն է, որը նախ աստվածների բնակավայրն էր, ապա՝ մարդկանց: Ընդհանրացնելով շումերական գրավոր աղբյուրների, կնիքադրոշմների ու աղյուսե տախտակների վրա գծագրված պատկերները, նկատում ենք.

– Արարատ երկիրը (Արատտա) աստվածների բնակավայր է («Էնմերքարը և Արատտայի տիրակալը», «Գիլգամեշ», նաև Բերոսոսի «Բաբելոնի պատմությունը» աշխատությունը):
– Արարատ երկրի մարդիկ (Արատտայի մարդիկ) Աստծո կողմից հովանավորվող մարդիկ են («Էնմերքարը և Արատտայի տիրակալը»):

– Արարատ երկիրը սուրբ օրենքների և սրբազան ծեսերի երկիր է («Էնմերքարը և Արատտայի տիրակալը», «Լուգալբանդա և Էնմերքար», «Էնմերքար և Էնսուկուշսիրաննա»):

-Արարատ երկրում է գտնվում անմահության գաղտնիքը («Գիլգամեշը և անմահների երկիրը»):

– Արարատ երկիրը Ջրհեղեղից հետո մարդկության վերածննդի երկիրն է (Բիբլիա):

Գրավոր աղբյուրներով վկայված ավելի քան վեց հազարամյակ ձգվող հայոց պատմության ընթացքում Հայկական լեռնաշխարհում կազմավորվել են Արարատ, Արատտա (քաղաք-պետություն), Արմանի, Միտանի (Հուրի Միտանի), Հայասա, Նաիրի, Արմե-Շուպրիա, Արարատ-Ուրարտու, Արմենիա, Արմինա, Հայք և այլ անուններով պետություններ:

Աշխատության մեջ քննարկվում է հայոց պատմության ու պետականության մ.թ.ա. IV-I հազարամյակներն ընդգրկող ժամանակահատվածի պատմությունը:

Տերյան Անժելա

Facebooktwitterredditpinterestlinkedinmail