Հայկական լեգեոնի հրամանատար, 1920 թ. Միացյալ Հայաստանի Կիլիկիա երկրամասի ռազմական կառավարիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՇՄԱՆՅԱՆԸ երկու հայ կամավորների հետ

ARMENIAN KINGDOME OF CILICIA - ROYAUME ARMÉNIEN DE CILICIE

Հայկական լեգեոնի հրամանատար, 1920 թ. Միացյալ Հայաստանի Կիլիկիա երկրամասի ռազմական կառավարիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՇՄԱՆՅԱՆԸ երկու հայ կամավորների հետ, 1920 թ.:

02 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ԿԻԼԻԿԻԱ:

Հայկական լեգեոնի հրամանատար, 1920 թ. Միացյալ Հայաստանի Կիլիկիա երկրամասի ռազմական կառավարիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՇՄԱՆՅԱՆԸ երկու հայ կամավորների հետ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՇՄԱՆՅԱՆ (1882-1945 թ.) ԱՄՆ Քենթակի նահանգի Լեքսինգտոն քաղաքում ծնված հայ:

Ամերիկյան հայտնի Ստանֆորդ համալսարանի շրջանավարտ: 1914-ից կամավոր մեկնում է Ֆրանսիա և զինվորագրվում ֆրանսիական բանակում:

Մասնակցում է Ֆրանսիայի պաշտպանության համար թեժ ճակատամարտերին:

1916-ից, հազարավոր այլ ամերիկահայ կամավորների հետ սկսում է ֆրանսկիական բանակի կազմում Հայկական Լեգեոնի ձևավորումը երբ ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես համաձայնվում է Կիլիկիայում հաստատել հայկական ինքնավարություն: 1918-ին մասնակցում է Արարայի ճակատամարտին: 1918-ի վերջին Լեգեոնի մարտիկների հետ առաջիններից է մտնում ազատագրված Կիլիկիա:

1920 թ. կապ. Շիշմանյանը դարձավ Կիլիկիան կառավարող Հայոց ազգային խորհրդի անդամ:

Երկրորդ լուսանկարում Հայոց Կիլիկիան կառավարող Հայոց ազգային խորհրդի 7 անդամները, Ադանա, 1920 թ.: Նստած ձախից աջ՝ Կարապետ Աշիկյան (գանձապահ), բժշկ. Դ. Մնացականյան (ատենապետ), կապ. Հովհաննես Շիշմանյան (Կիլիկիայի Հայկական զինված ուժերի գերագույն հրամանատար), Ֆ. Հանզադյան, կանգնած ձախից աջ՝ Արամ Մանտիկյան, բժշկ. Սալիբյան, Ա. Կեպենլյան (փոխատենապետ):

Gevork Nazaryan – Հին լուսանկարներ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail