Հայ-ֆրանսիական Հարաբերությունները Նոր Փուլ Պիտի Մտնեն – Կայծ Մինասյան
07 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – Հայաշխարհ – ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:
Ֆրանսիացիների սիրտն ու հիշողությունները հայերի հետ են, բիզնեսը՝ ադրբեջանցիների:
1in.am-ը զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ:
Աշխարհաքաղաքական մեծ իրադարձությունների մասին զրույցում Կայծ Մինասյանն առաջին հերթին անդրադարձել է Ֆրասիայի, ԵՄ-ում նախագահելուն: Նա նախ խոսել է դրոշի հետ կապված իրադարձությունների մասին՝ նախ այն Հաղթական կամարի տակ տեղադրելու և այնուհետև այն հանելու ու հեռացնելու հետ կապված: Ի տարբերություն դավադրապաշտական կարծիքների, Կայծ Մինասյանն այն չի համարում ինչ որ համաշխարհային նշանակության իրադարձույթուն և կարճ նշեց, թե ինչ կարծիք ունեն հանրապետականները, ինչ կարծիք՝ ծայրահեղ աջերը՝ խոսելով, թե նրանից ով ինչ է ուզում ասել այդ քայլով և մեկնաբանությամբ:
Շարունակելով Ֆրանսիայի թեման, Կայծ Մինասյանն ուշագրավ դիտարկում կատարեց առ այն, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները պիտի նոր փուլ մտնեն և այլևս չեն կարող մնալ հայտարարությունների, կոչերի ու ջերմ խոսքերի մակարդակի: Ի տարբերություն այն դյուրահավատության, որ ԵՄ-ում ֆրանսիական նախագահությունը միանգամից հայերին Արցախի հարցի լուծման բանալի կտա, Կայծ Մինասյանն ասաց, որ անշուշտ դրական է գնահատում Ֆրանսիայի նախագահությունը, բայց և պետք չէ միամիտ լինել ու հստակորեն պետք է տարանջատել իրական հետևանքը ուղղակի խոսքերից:
Այս առումով նա նորից նշեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր մակարդակի կարիք ունեն: Կայծ Մինասյանը համոզված է, որ այդ հարաբերությունները հումանիտարից պետք է հասցնել ռազմաքաղաքական մակարդակի:
Ինչ վերաբերվում է նրան, որ Ֆրանսիան տարածաշրջանում բավական ակտիվ է և աշխատում է բոլոր կողմերի հետ, ապա Մինասյանը դիպուկ նշեց, որ ֆրանսիացիների սիրտն ու հիշողությունները հայերի հետ են, բիզնեսը՝ ադրբեջանցիների:
Անդրադարձ կատարվեց նաև ֆրանսիացի նախագահի թեկնածուի Հայաստան ու Արցախ այցին, ինչպես նաև ադրբեջանցիների հայտարարություններին այդ առումով:
Ֆրանսիան իր այս քայլով ցույց է տալիս այն կարծեցյալ հավասարակշռության վերացումը, որ ադրբեջանցիները ցանկանում են պահել ամեն տեղ: Ջղագրգիռ արտահայտվելով ֆրանսիացի թեկնածուի այցի մասին, ադրբեջանցիները կարծես ցանկանում են ասել, որ եթե գալիս ես Հայաստան, ապա պետք է գաս նաև Ադրբեջան: Ֆրանսիան սակայն ինչ որ մկի կարիքը չունի իր գործողությունները մշակելու առումով և այդ այցը կարելի է համարել ոչ թե անհատական, այլ պետական մակարդակով ակնարկ:
Կայծ Միանսայնն անդրադարձավ նաև ԵԱՀԿ-ի, հունվարի 11-ին սպասվելիք ժողովին և մեկնաբանեց այն Լեհաստանի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ այս ժողովը գուցե բեկումնային կարևորություն մտցնի գերիների վերադարձի պահով:
Կայծ Մինասյանը վստահ է, որ թե՛ Ֆրանսիան ու թե՛ Եվրոպան հստակորեն հասկանում և կարևորում են իրենց շահերը Կովկասում ու Հայաստանում մասնավորապես և այս քայլերով ցանկանում են նաև ինչ որ չափով չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում:
Իսկ ինչ վերաբերվում է միջուկային պատերազմի հեռանկարին, դրան նպաստող և չնպաստող վարքագծին, Կայծ Մինասյանը մեկնաբանեց ՄԱԿ մշտական խորհրդի հայտարարությունները, առ այն, որ միջուկային պատերազմ լինել չի կարող: Նա ասաց, որ այդպես էլ պիտի հայտարարեին և նորմալ է այդ վերաբերմունքը: Աշխարհի այդ երկրները ցանկանում են ցույց տալ, որ անկախ ամեն ինչից ունեն սկզբունքներ ու փոխադարձ ըմբռնումներ: Հնարավոր է, որ նրանք այդ քայլով նաև ուղիղ խոսում են Հս. Կորեայի հետ և նրան ակնարկներ անում, որ եթե իրենք որոշել են, որ միջուկային պատերազմ չի լինի, ապա միջուկային պատերազմ չի լինի:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ YouTube.com
mer-oughin.am/2022/01/07/հայ-ֆրասիական-հարաբերությունները-նո/