Հայրենապատում – ԱՐՑԱԽ – Ավետարանոցը հայկական հարուստ անցյալով հին գյուղերից է

National Hero of Armenia and the Artsakh Republic Monte Melkonian

ԱՐՑԱԽ – Ավետարանոցը հայկական հարուստ անցյալով հին գյուղերից է։

09 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ԱՐՑԱԽ:

Գյուղի մասին իր աշխատության մեջ հիշատակում է եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցը՝ նշելով, որ գյուղի բնակիչները բնիկ են, հողն՝ արքունի, օդը, կլիման ու ջուրը՝ պատվական։

Բարխուդարյանցը գրում է նաև գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին, որն ուներ երկու քահանա։

17-18-րդ դարերում Ավետարանոցն Արցախի Վարանդայի մելիքության աթոռանիստն էր և պատկանում էր Մելիք-Շահնազարյաններին։ 19-րդ դարում Ավետարանոցը հայկական շեն բնակավայր էր և դարի վերջին ուներ 2000 բնակիչ։

Ավետարանոցը նաև հայ գրչության խոշոր կենտրոններից էր, և գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցում գտնվել են մի քանի ձեռագրեր։

Խորհրդային շրջանում՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, Ավետարանոցը գտնվում էր ԼՂԻՄ-ի Ասկերանի շրջանի կազմում։

1990 թ․-ին Ավետարանոցում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Հ․ Ստեփանյան), որի հիմքի վրա 1991 թ․-ի վերջին ստեղծվել է վաշտ։

1992 թ․-ից ջոկատն առանձին, վաշտը՝ Ասկերանի պաշտպանական առանձին մոտոհրաձգային գումարտակի (հրամանատար՝ Ա․Ղարամյան) կազմում մասնակցել է Հասանաբադի, Լեսնոյի, Քարինտակի, Մալիբեկլուի, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Ավետարանոցը օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։

Հայրենապատում / Hayrenapatum

Facebooktwitterredditpinterestlinkedinmail