Սամուէլ Կարապետեան-ի էջէն
Սամուէլ Կարապետեանի 6-ամեայ վաղեմութեան խիստ արդիական մտորումներից.
09 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – Սամուէլ Կարապետեան:
«Բոլոր` ԱՔԼՈՐԱՏԻՊ ԱՄԵՆԱԳԷՏ ՍԻՐԱՄԱՐԳԵՐԻՆ.
Ճիշտ է, ազգակիցներիս մէջ այդպիսիք բարեբախտաբար աննշան թիւ են կազմում, բայց եւ քանի որ կան, ուրեմն թող իմանան:
Որեւէ ազգի ատեաց (թուրք-ատեաց, ռուս-ատեաց,
հրեայ-ատեաց եւ այլն) լինելը անօգուտ, անարդիւնք
զբաղմունք է. վկայ` գոնէ մեր պատմութիւնը:
Եթէ ատելով լինի, ապա դարերի ընթացքում աւել պակաս մեզ հետ առնչուած հեռու մօտիկ բոլոր ազգերին էլ պատճառ կ’ունենանք ատելու:
Յարգելիներս` ձգտենք լինել պարզապէս հայամէտ եւ դա միանգամայն բաւարար կը լինի հայերիս հզօրացման համար:
Սրան-նրան ատելով մեր հարցերը ոչ միայն կը մնան չլուծուած, այլեւ կը յայտնուենք սեփական անառողջ գաղափարից գոյացած անդունդում (որում եւ ճիշտն ասած` ենք):
Ընդամէնը հարկաւոր է, որ իրար գցելով` «Ստամբուլը արեան ծով սարքելու» մասին երգեր չերգենք եւ մեր մէջ այնքան ուժ գտնենք, որ կարողանանք խոստովանել սեփական թերութիւնները եւ ձգտենք վերացնել դրանք, որից յետոյ հնարաւոր է, որ մի օր մեր ատելի թշնամիները մեր առաջընթացից ու զօրութիւնից սրտաճաք լինեն, ընդամէնն այսքանը:
Բարին Ձեր հետ»:
Սամուէլ Կարապետեան (1961-2020)