Ծանր հարված Պուտինին․ Հայաստանի դեմ արշավի հետեւանքները Մոսկվայի համար դեռ առջեւում են

Armenia’s Ancient Geographical Names - Babylonian World Map, British Museum, London

Ծանր հարված Պուտինին․ Հայաստանի դեմ արշավի հետեւանքները Մոսկվայի համար դեռ առջեւում են

11.01.2022 | Մեկնաբանություն | Lragir.am, – ԱՇԽԱՐՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Ժնեւում ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները արդյունք չեն ունեցել, նման ելք է սպասվում նաեւ Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցություններում։ Դատելով բանակցությունների վերաբերյալ ամերիկյան ու ռուսական կողմերի տեղեկություններից, ԱՄՆ-ն մերժել է Մոսկվայի փաստացի վերջնագիրը ՆԱՏՕ-ի ընդլայնման բացառման, սպառազինությունների հետքաշման, ազդեցության գոտիների, Յալթա-2-ի վերաբերյալ։

ԱՄՆ-ն մերժել է համաշխարհային գերակայության Ռուսաստանի պահանջները, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքները։ Դա արդեն պարզ էր նախօրեին Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների կոշտ հայտարարություններից։ Միաժամանակ, ամերիկյան կողմն ընդգծված սարկազմով է վերաբերվել Պուտինի հավակնություններին։ Ըստ տեղեկությունների, բանակցությունների ժամանակ ՌԴ ներկայացուցչին հարցրել են՝ ինչու են ռուսները որոշել, որ ամերիկացիները համաձայնելու են իրենց պահանջներին։ Ըստ տեղեկությունների, 7 ժամ տեւած բանակցությունների ընթացքում ՌԴ ներկայացուցիչը մի քանի անգամ կապվել է Մոսկվա եւ բողոքել, որ ամերիկացիներն ընդհանրապես տրամադրված չեն խոսակցության։

Մոսկվայի կիրառած շանտաժն ու պատերազմ սկսելու սպառնալիքները չաշխատեցին։ Փորձագետները նշում են, որ ամերիկացիները դիտմամբ են գնացել սրման՝ Մոսկվային «հնարավորություն» տալով իրագործել սպառնալիքները։ Պուտինին փաստացի նահանջի ճանապարհ չեն թողել՝ նա կամ պետք է սկսի ինչ որ գործողություններ, որոնք հետեւանքները կանխատեսելի են, կամ նահանջի, ինչը կարող է ազդանշան դառնալ ներիշխանական խմբավորումների համար։ Չափազանց դժվար է նման նշաձողերի պարագային պահպանել դեմքը, չսկսելով ինչ որ գործողություններ, նշում են փորձագետները։

Հայաստանի դեմ ռուս-թուրքական պատերազմը, Ուկրաինայի սահմանին լարվածության թեժացումը, զորքերի մուտքը Ղազախստան անհետեւանք չեն մնալու Մոսկվայի համար։

Historical Armenia, according to Encyclopedia Britannica. The territory of Greater Armenia is highlighted in orange, Byzantine Armenia, or Lesser Armenia, in green, Cilician Armenia in purple, and the Republic of Armenia in yellow Photo by

lragir.am/2022/01/11/692276/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail