Հայրենապատում – ԱՐՑԱԽ – Քարինտակը հայկական մեծ պատմություն և ժառանգություն ունեցող գյուղ է

ԿԱՐՕ ՔԱՀՔԷՃԵԱՆ – ՍՊԻՏԱԿ ԱՐՋԸ – ԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է – ԻՄ ԵՐԿԻՐԸ

ԱՐՑԱԽ – Քարինտակը հայկական մեծ պատմություն և ժառանգություն ունեցող գյուղ է

09 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – ԱՐՑԱԽ: Կարդալ նաեւ՝ ՆԱԽՈՐԴ ՅՕԴՈՒԱԾԸ:

Քարինտակը հայկական մեծ պատմություն և ժառանգություն ունեցող գյուղ է։ Գյուղում պահպանվել են մոտ 900 տարվա հնության քարափոր տներ, ինչը վկայում է, որ Քարինտակը բնակավայր է եղել դեռևս շատ վաղ ժամանակաշրջանից։

Քարինտակը հիմնադրվել է ավելի քան 400 տարի առաջ։ Հայտնի է, որ քարինտակցիների նախնիների մի մասն այստեղ է տեղափոխվել Բերդաձորի Խծաբերդ և Դիզակի Թաղեր գյուղից 1700-ականներին։

Ըստ ավանդության՝ նրանք աչքի էին ընկնում իրենց խիզախությամբ և բարքերի կոպտությամբ ու հրաժարվում էին տուրք վճարել խաներին։

Գյուղը նաև հայկական գրչության մեծ կենտրոն է եղել։

1890-ականներին Քարինտակն ուներ 174 ծուխ՝ 1068 բնակիչ։

Խորհրդային շրջանում՝ Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո, Քարինտակը գտնվում էր ԼՂԻՄ-ի Շուշիի շրջանի կազմում։

1988 թ․ Քարինտակում կազմավորվել է կամավորական ջոկատ, որի հիմքի վրա ստեղծվել է Շուշիի ՊՇ 52-րդ գումարտակը։

1991 թ․ նոյեմբերի 19-ին հակառակորդը հարձակվել է Քարինտակի վրա։ Մի քանի ժամ տևած մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել։ Նույն թվականի դեկտեմբերին թշնամին նոր հարձակում է նախաձեռնել, սակայն վերսհտին հետ է շպրտվել։ 1992 թ․ հունվարի 26-ին հակառակորդը մոտ 500 զինյալներով և 3 զրահամեքենայով հարձակվել է Քարինտակի վրա։

Ադրբեջանական խումբը կարողացել էր ներխուշել Քարին տակ և հրդեհել ծայրամասի մի քանի տներ, սակայն հայկական զինված ուժերի միասնական ջանքերով հակառակորդը հետ է շպրտվել։

Քարինտակի ինքնապաշտպանությունը Արցախյան առաջին պատերազմի ամենահայտնի դրվագներից մեկն է, որը հաճախ կոչվում է նաև «Քարինտակի մեծ կռիվ»։

2020 թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Քարինտակը օկուպացվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից։

Հայրենապատում / Hayrenapatum

Facebooktwitterredditpinterestlinkedinmail