Ցեղասպանություն չկա, փոխարենը 1 դար հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնավոր մարդիկ կան. թուրք մտավորականը հեգնել է Փայլանին դատապարտողներին

Krikor Zohrab is an Ottoman Armenian writer, born in Beşiktaş, Constantinople on June 26, 1861. A renowned politician, lawyer and philanthropist, he was arrested and assassinated in early August 1915 by the Ottoman government as part of the Armenian genocide. Wikipedia

Ցեղասպանություն չկա, փոխարենը 1 դար հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնավոր մարդիկ կան. թուրք մտավորականը հեգնել է Փայլանին դատապարտողներին

16 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 –

Հիլալ Նեսինի գրառումը՝ ստորև.

«Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը կա «Հայի դիակի պես ծանր» արտահայտությունը:

Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը երկրի ամբողջ տարածքում կան հայերի կառուցած դպրոցները, եկեղեցիները, ալրաղացները…

Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը մեկ դար շարունակ հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնավոր մարդիկ կան:

Հայ լինելու համար սպանված Հրանտ Դինքը կա, անմեղ տեղը բանտ նետված Սևան Նիշանյանը (գրող, մտավորական) կա, բայց հայկական կոտորած չկա:

Այս գրությունը գրելուս համար քիչ անց ինձ անձնական նամակով «Վայ դու հայի սերմ, հայի բիճ» գրողներ կլինեն, սակայն հայկական կոտորած չկա:

Սովորե՛ք ապրել առանց կեղծիքի:

Հարցրե՛ք ինքներդ ձեզ. «Առանց կոտորածի ապրած գոնե մեկ տարի ունե՞նք»:

Նշենք, որ օրերս ունեցած իր ելույթում Փայլանը հիշեցրել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:

«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», – ասել էր Փայլանը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով: Փայլանին քննադատել են նաև ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

«Ցեղասպանություն» եզրույթի համար Կարո Փայլանին պատժել են` զրկելով առաջիկա 3 նիստին մասնակցելու իրավունքից:

Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից:

Karine Grigoryan

Facebooktwitterredditpinterestlinkedinmail