Պառլամենտում նստածների մեծ մասը ապուշ են, աղբ ու գենետիկ խոտան
15.01.2022 | Հարցազրույց | ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Lragir.am-ի զրուցակիցն է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)
Պարոն Դանիելյան, դուք պարբերաբար ձեր հոլովակներում բարձրացնում եք այն խնդիրները, որոնք այսօր կան։ Ինչպե՞ս պետք է լուծել դրանք, թե իշխանությունը, թե ընդդիմությունը ի՞նչ պետք է անեն։
Քաղաքական ուժերը պետք է քաղաքական պրոցես սկսեն, արտախորհրդարանական ուժերը պետք է միավորվեն, որ մենք էլ կողմնորոշվենք՝ ում դեմ լինենք, ում կողմ լինենք։ Իսկ այսօրվա վիճակը լրիվ «թքած» վիճակ է։ Եվ ես պարբերաբար կոչ եմ անում քաղաքական ուժերին միավորվել, բայց գիտեմ, որ կոչս ոչ մի օգուտ չի տալու։
Քաղաքական ուժերն էլ մեղադրում են, որ հասարակությունն է պասիվ, մարդիկ անվտանգային խնդիրներով այսօր դուրս չեն գալիս փողոց։
Հասարակությունը չի կարող 2-3 տարին մեկ հեղափոխություն անել։ Այս հասարակությունը պատերազմ է տեսել, պանդեմիա է տեսել, հեղափոխություն է տեսել, հերի՞ք չէ, որ այդ հասարակությունն արդեն պասիվ մնա այս պրոցեսներից։ Իսկ ինձ թվում է, որ հերիք է։ Եվ պետք չէ այսօր հասարակությունից ինչ-որ լուրջ քայլեր սպասել։
Ազգային ժողովի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ չեն բարձրացվում այն հարցերը, որոնք կարևոր են Հայաստանի ու Արցախի համար։
Որովհետև Ազգային ժողովում նստածների մեծ մասը ապուշ են։ Չգիտեմ՝ դա պետք է ասել, թե ոչ, որովհետև կարծում եմ՝ բոլորը դա գիտեն։ Մյուս մասը ռևանշիստ են, մի մասսա կա, որն ուղղակի վարկեր է վերցրել ու ստաբիլ աշխատանավարձ է ստանում, դրա համար չի կարողանում դուրս գա այնտեղից, մնացել է, որ վարկերը տա։ Այսինքն՝ սա Ազգային ժողով չէ։ Ազգային ժողովում խելոք մարդիկ պետք է լինեն, կարծիքների բախում պետք է լինի։ Մենք երբեք էլ չենք ունեցել Ազգային ժողով, նախկինում սաղ գող էին, այսօր էլ ոչ կոմպենտենտ մասսա է հավաքվել։ Մեջները կան, իհարկե, մի քանի լուրջ մարդիկ, բայց նրանք էլ պասիվ են։
Մարդիկ էլ անընդհատ հարցնում են՝ իսկ ո՞ւր են մեր մտավորականները։
Մտավորականներն էլ ձեր նման մարդիկ են, եսիմ ուր են։ Իսկ ես ասում եմ՝ արտախորհրդարանական ուժերն ու նրանք, ովքեր ՔՊ-ից դուրս են եկել, թող միավորվեն, ինչ-որ բան անեն, որ մենք էլ կպնենք իրենց։ Հումանիտար մտավորականները՝ երգիչ, դերասան, գրողները երբեք ոչ մի լուրջ բան չեն կարող առաջարկել, որովհետև ոչ տնտեսագետ են, ոչ իրավաբան են, ոչ միջազգային հարաբերությունների մասնագետ։ Էմոցիոնալ ինչ-որ մասսա են։
Իսկ էն մտավորականները, որոնք գիտնական են, ինժեներ ու ծրագրավորող են, նրանց կոտորել են։ Այդ տիպի մտավորականն այսօր հարցեր պետք է լուծեր։ Երբ մենք մտավորական ենք ասում, հիշում ենք երգիչ-երգչուհիներին, բայց նրանք ինձ նման էմոցիոնալ մասսա են։ Եթե 1988 թիվը հիշենք, ովքեր էին մեր մտավորականները՝ Սերգեյ Համբարձումյանը, Վիկտոր Համբարձումյանը, որոնք միտք էին առաջ քաշում։
Տեխնիկական մտավորականությանը հետևողական 30 տարի ոչնչացրել ենք և աճեցրել ենք միայն էմոցիոնալ մտավորականներ, որոնք իրենց հարսանիքներում երգել-պարել ու սերիալներում նկարվել են ինձ նման։ Ժամանակին այդպիսի մարդիկ կային մեզնում, օրինակ, Կարեն Վարդանյանը, ում գլուխը կերան։ Համոզված եմ, որ հիմա էլ այդպիսի մարդիկ կան, որ մեզ կուղղորդեն, կասեն՝ այս ենք առաջարկում, ժողովուրդ ջան։
Իշխանությունները խոսում են խաղաղության դարաշրջան բացելու մասին, բայց մենք տեսնում ենք, որ անվտանգային հարցերը գնալով սրվում են, ի՞նչ պետք է անել։
Իսկ իշխանությունն ի՞նչ պետք է ասի։ Որևէ բան կա,՞ որ այս իշխանությունը կարա ասի, կարա ասի՝ ռևանշ անե՞նք։ Մենք պատերազմ ենք պարտվել, իշխանությունն այս պայմաններում կարող է ասել միայն, որ խաղաղություն է լինելու։ Բայց ինքն էլ է հասկանում, որ ոչ մի խաղաղություն չի լինելու, որովհետև խաղաղությունը նվաճում են։
Ես կարծում եմ՝ այդքան կրթված մարդ կլինի մեջները, որ դա հասկանա։ Ավելի շուտ անճարության դարաշրջան է բացվում, ոչ թե խաղաղության։ Մենք պետություն չունենք այսօր, այդպես շարունակվելու է երկար, մինչև չլինի քաղաքական պրոցես, մինչև չլինի քաղաքական ուժերի միավորում։ Հենց քաղաքական ուժերը պետք է միավորվեն, զզվացրին հասարակության մասին խոսելուց։
Մեկ Նիկոլն էր ուզում, որ ժողովուրդը «դիշովկի» նման ընկներ հետևներից, մեկ էլ այսօր սրանք են ասում ՝ դուք զոմբի եք, ժեխ եք, պիտի միավորվեք։ Ուրեմն ես ուզում եմ հայտարարել՝ ժեխը դուք եք, պառլամենտում նստածներդ, աղբ եք ու գենետիկ խոտան։
Իշխանափոխություն պետք է լինի ոչ թե արտահերթ ընտրություններով, ոնց որ մյուս ճամբարի եզերն են այսօր ասում, այլ պետք է լինի բնական քաղաքական պրոցես, պետք է իմանանք՝ ում ենք իշխանության դնում։ Ես պետք է իմանամ՝ այդ իշխանության եկող ուժն ով է, իր պաշտպանության նախարարն ով է, կրթության նախարարն ու քաղաքապետն ով է։
Իսկ հիմա ես իշխանափոխություն չեմ ուզում, որովհետև այս պայմաններում ով էլ լինի, նույնն է անելու։ Մեկին մյուսով փոխարինենք, որ ի՞նչ լինի, էլի ցնցում լինի՞։ Ես բնականաբար, ուզում եմ, որ այս իշխանությունը փոխվի, ավելին, շատերին պիտի դատեն։ Բայց պետք է իմանանք՝ ում ենք դնում։ Եվ նորից վերադառնանք իմ ասածին՝ արտախորհրդարանական ու իշխանությունից դուրս եկած մարդիկ պետք է միավորվեն ու մի կուրս գտնեն, այդ ժամանակ մարդիկ կգնան ընտրության։
Իսկ այսօր ես համարում եմ, որ ապրում եմ մի Հայաստան հողի վրա, որը ոչ մի նպատակ չունի։ Մասնագետների մեծ մասը թռան-փախան, որովհետև այս իշխանությունը ոչ կոմպետենտ է, իրենք չեն ուզում հետները դիալոգի մեջ մտնեն, մյուսները նեղացել ու տանը նստել են, որովհետև չեն հասկանում, թե ինչ պետք է անեն։
Այն մարդիկ, ովքեր մի փոքր հեղինակություն ունեն, քաղաքականությամբ են զբաղվում, մտածում են միայն իրենց մասին ու իրենց քաղաքական տխմար դիվիդենտների մասին, միտինգներ են անում, չգիտեմ ինչ։ Պանդեմիայից սատկում ենք բոլորս, հիմա ի՞նչ միտինգ։ Ոնց «Կալաշնիկովը» առանք գնացինք պատերազմ ու ընկանք փորձանքի մեջ, ընենց էլ հիմա միտինգով ուզում են երկիր սարքել։
Արտախորհդրարանական ուժերն իրենց տխմար գաղափարներով են գնում առաջ, մեկը խոսում է Վիլսոնի իրավարար վճռից, մյուսը ասում է՝ կպնենք Ամերիկային։ Իսկ խորհրդարանի ուժերն էլ սապոնն առելն են ու մտել Ռուսաստանի լորձաթաղանթների մեջ ու լավ էլ ապրում են։
www.lragir.am/2022/01/15/693204/