Թուրքիան իրավունք չունի մասնավորեցնել հայերի գույքը․ «մի օր այս հողերի հայ տերերը կվերադառնան»

National Hero of Armenia and the Artsakh Republic Monte Melkonian

Թուրքիան իրավունք չունի մասնավորեցնել հայերի գույքը․ «մի օր այս հողերի հայ տերերը կվերադառնան»

18 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 – Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Հայ թյուրքագետները նկատել են, որ թուրքական մամուլում ակտիվ քննարկումներ չկան Մոսկվայում տեղի ունեցած հայ-թուրքական հանդիպման վերաբերյալ։ Հարցը քննարկվում է մասնագիտական ​​մակարդակով, եւ նշվում է, որ Թուրքիայի համար գլխավոր խնդիրը Հայաստանի «տարածքային պահանջներն» են Թուրքիայի դեմ։

Մասնավորապես, վերլուծաբան Ջենք Բաշլամիշն ասում է, որ Թուրքիայում այս առիթով հղում են անում ՀՀ Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին։

Մասնավորապես, Սահմանադրության 21-րդ հոդվածի 2-րդ կետում նշված է. «Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները»։ Սա Թուրքիայում ընկալվում է որպես Հայաստանի տարածքային հավակնություն։

Հայաստանի Անկախության հռչակագրի 11-րդ կետն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ «Արեւմտյան Հայաստանի» հիշատակումը Թուրքիայում նույնպես թշնամաբար են ընդունում։

Այնուամենայնիվ, վերլուծաբանը պնդում է, որ ներկա գործընթացում երևանյան վարչակազմը չի բարձրացնում այս երկու խնդիրները և ձգտում է միայն բացել սահմանը և հաստատել դիվանագիտական ​​հարաբերություններ։

Չնայած նրան, որ Թուրքիան պաշտոնապես ժխտում է ցեղասպանությունը և այն, որ ներկայիս թուրքական հանրապետությունը ձևավորվել է բնիկ հայ բնակչության բնաջնջման, արտաքսման և ունեցվածքից զրկելու արդյունքում, հայերի իրավունքները գիտակցվում են հանրային մակարդակով։ Սա խոստովանում են բազմաթիվ հետազոտողներ, ովքեր շփվել են այժմ հայկական հողերում ապրող քրդերի և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների հետ։ Նրանք ասում են, որ մի օր այս հողերի հայ տերերը կվերադառնան։ Առ այսօր, Լոզանի պայմանագրի համաձայն՝ հայերի ունեցվածքը բռնագրաված ու ազգայնացրած Թուրքիան իրավունք չունի մասնավորեցնել այդ գույքը։

Թուրքիան ստեղծվել է հայկական հողի ու արյան վրա, եւ հարյուր տարի անց դրա հիմքը մնում է երերուն։ Մոսկվա-Անկարա համաձայնությունները կառուցվում են գոյաբանական այս խնդրի վրա։ Դրան է ուղղված մոսկովյան հովանավորությամբ «հայ-թուրքական կարգավորումը»։

www.lragir.am/2022/01/18/693741/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail