Նիհիլիզմ՝ Հայկական Ձևով – Նիհիլիզմ՝ Հայկական Ձևով – Նիհիլիզմ՝ Հայկական Ձևով – Հակոբ Բադալյան

Նիհիլիզմ՝ Հայկական Ձևով – Հակոբ Բադալյան

20 ՅՈՒՆՈՒԱՐ 2022 –

Տարիների պարապությունից հետո կաթողիկոսներից մեկը սկսել է գլխի ընկնել, որ սփյուռքը գունաթափվում է:

Նիհիլիզմը, կամ ոչնչականությունը, որ որպես փիլիսոփայական ուսմունք ձևավորվել էր դեռևս միջին դարերում, փաստորեն հիմա բավական ակտուալ է Հայաստանում:

Այդ ուսմունքը, որի ասելիքը լայն գծերով նյութական կյանքի ժխտման մեջ էր, ասես զուգակցվելով վայրի անարխիզմի հետ, դրսևորվում է հայկական կառավարման բոլոր օղակներում:

Ոչ ոք ոչինչ չի անում և հետո բողոք կամ մտահոգություն, որ վիճակը լավ չէ:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր էջում անդրադարձել է Արամ Ա կաթողիկոսի այն մտահոգությանը, որ սփյուռքը գունաթափվում է: Բադալյանը հարցադրում է արել, թե ինչ են արել ու անում երկու կաթողիկոսարաններն ու երկու պատրիարքարանները, որ սփյուռքը չգունաթափվի: Ու ասում է, որ ոչինչ էլ չեն արել ու չեն անում: Եվ դա ճիշտ է:

Մեկ ազգին երկու կաթողիկոս, երկու պատրիարք՝ չորս կրոնական առաջնորդ, հարյուրից ավել կուսակցություն…մի քիչ շատ չէ՞:

Մենք արդեն բազմաթիվ անգամներ ենք անդրադարձել, թե ինչ խայտառակ վիճակ է եկեղեցական կառավարման ոլորտում, բազում անգամներ ենք խոսել, գոռացել, թե ինչ է կատարվում, ավելի ճիշտ թե ինչեր ՉԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ:

Արդյունքը՝ ոչինչ:

Ու հանկարծ, տարիների պարապությունից հետո կաթողիկոսներից մեկը սկսել է գլխի ընկնել, որ սփյուռքը գունաթափվում է:

Թող ներեն այս գռեհիկ արձագանքի համար, բայց. «իյա, իրո՞ք»: Լո՞ւրջ եք ասում: Էդ ինչպես է որ գլխի ընկաք: Տեղեկացնեմ, որ միայն սփյուռքը չէ, ողջ հայ ժողովուրդն է ահռելի շոկի մեջ: Այնքան խնդիր ունենք, որի մի ողջ հազարամյակի կհերիքի:

Ու հանկարծ դուք ասում եք, որ սփյուռքը գունաթափվում է:

Երբվանի՞ց գլխի ընկաք: Կամ որ ասացիք, ի՞նչ է փոխվելու դրանից: Գնալու եք ու վաղվանից լծվեք հայրենանվեր գործի, միասնական գաղափարախոսությա՞ն: Իհարկե ոչ: Ձեզ այլևս չենք հավատում ու վստահում որպես հայրապետերի, որպես հոգևոր հայրերի, որ արթուն պիտի պահեիք հային և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում:

Եթե ցանկանում եք, կարող ենք մի քանի հատոր խնդիրների ցանկ ձևակերպել: Գուցե մի պահ դադարեցնեք ձեր վերամբարձ տոնն ու իջնեք Աստծո ներկայացուցիչի ձեր աթոռներից ու նայեք հասարակ մարդկանց: Ձեր կարծիքով մենք գունաթափվա՞ծ ենք: Ի սեր Աստծո: Այդ դուք եք գունաթափված ու շատ վաղուց, միայն թե հասցրել եք նաև մարդկանց սրտում անտարբերություն ու կեղծավորություն ցանել ու հետևանքն իհարկե աղետալի է:

Կաթողիկոսն այնպիսի անմեղ զարմանքով է հարցնում, թե ինչու, որ սկսում ես մտածել, թե այս մարդն իրոք տեղյակ չէ, թե ինչ է կատարվում: Լավ է էլի: Կաթողիկոսը նրա համար չէ, որ զարմացած հարցնի, թե էս ինչ է կատարվում: Էդպես ամեն մարդ էլ կաթողիկոսություն կանի:

Արժեզրկել ու փչացրել են ամեն ինչ և հիմա զարմանում են:

Աստծո դատաստանը ձեզ խրատ լինի, որովհետև դուք Նրա անունով եք ժողովրդին ոչ մի տեղ տարել ու Նրա անունով եք պարապուրդի մատնել ժողովրդին, հարստահարել, շնորհավաճառությամբ զբաղվել: Դեռ լավ է, որ միջին դարերը չեն ու մեզ խարույկ չեք բարձրացնում, որ ձեզ հետ համաձայն չենք, կամ նույնիսկ քննադատում ենք: Մարդկանց խարանելու և այրելու հարցում հոգևորականները բացարձակ չեմպիոններ են:

Ստորև Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջի գրառումը՝

Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը լիբանանահայ մտավորականության հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել, որ Սփյուռքը մաշվում եւ գունաթափվում է, երիտասարդները դառնում են անտարբեր, հեռանում են համայնքային կյանքից, օտար ազդեցությունն ավելանում է:

Իսկ ի՞նչ են արել այդ առնչությամբ սփյուռքյան տասնյակ «ավանդական» կառույցները՝ երկու կաթողիկոսությունները իրենց թեմերով, երեք ավանդական կուսակցությունները իրենց տարատեսակ գրասենյակներով ու կոմիտեներով: Ի՞նչ են արել տարիներ շարունակ, «կորպորատիվ շահերի» համար պայքարից բացի, որպեսզի կանխատեսվեին, գնահատվեին համաշխարհային փոփոխություններն ու Սփյուռքի վրա դրանց անխուսափելի ազդեցությունը, մշակելու համար գործողություններ, քայլեր, մեխանիզմներ, որոնք նոր աշխարհում պետք է ապահովեին Սփյուռքի մի կողմից կենսունակությունը, մյուս կողմից խուսափելով դա ապահովել «գետտոյացման» միջոցով:

Ինչ են արել, եւ ինչ են անում: Գործնականում ոչինչ: Շարունակվում է ավանդական կառույցների պայքարը նոր աշխարհի, նոր իրականության դեմ՝ կորպորատիվ շահերի տրամաբանությամբ, պայմանավորված նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում նրանց շահերով:

Պետք է նկատել իհարկե, որ այստեղ մեղմ ասած չկա նաեւ պետական քաղաքականություն: Խնդիրը իհարկե դրա «կառուցվածքային» արտահայտությունը չէ, այսինքն, օրինակ՝ Սփյուռքի նախարարություն կա, թե չկա: Ի վերջո, եթե մինչեւ 2018 այդ նախարարությունը կար, դա դեռ չէր նշանակում, թե կար Սփյուռքի հարցում լրջորեն մշակված քաղաքականություն:

Եվ այդ ամենը չի էլ լինելու, քանի դեռ փաթեթը կենացներն են, իսկ դրա տակ ընդամենը՝ կորպորատիվ քաղաքական շահերը: Խնդրի մասին քիչ ավելի մանրամասն՝ մեկնաբանության բաժնում հղման մեջ:

Հղումը՝ 1in.am կայքից։

mer-oughin.am/2022/01/20/նիհիլիզմ՝-հայկական-ձևով/?fbclid

Facebooktwitterredditpinterestlinkedinmail